1.Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Գիր – գրավոր
հուր – հրեղեն
աղջիկ – աղջկական
անուն – անվանի
կարգ – կարգավոր
գիշեր – գիշերային
ցավ – ցավալի
վարձ – վարձու
ապակի – ապակյա
շող – շողուն
դաս – դասային
հույզ – հուզական
աշուն – աշնանային
հրապույր – հրապուրիչ
ժպիտ – ժպտալից
մայր – մայրական
2. Առաջին և երկրորդ շարքերի համապատասխան արմատներով կազմիր 6 բարդ ածական:
ա. հաստ, թանկ, խիստ, տերև, առատ, հորդ
բ. շունչ, զուրկ, ձեռն, արժեք, բուն, առատ:
Հաստաբուն, թանկարժեք, խստաշունչ, տերևազուրկ, հորդառատ, առատաձեռն
ա. նախշ, փուշ, սև, դառը, արագ, գիրկ
բ. համ, հեր, վազք, տերև, զարդ, բաց:
Նախշազարդ, փշատերև, սևահեր, դռնաբաց, դառնահամ, արագավազ, գրկաբաց
3. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. անարի, գթառատ, անգեղ, անարատ, հնազանդ, դյուրին, զվարթ
բ. չքնաղ, չարաբարո, արի, ըմբոստ, թախծոտ, պիղծ, խրթին:
անարի – արի
գթառատ – չարաբարո
անգեղ – չքնաղ
անարատ – պիղծ
հնազանդ – ընմբոստ
դյուրին – խրթին
զվարթ – թախծոտ
4. Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:
Կոպիտ, զայրացկոտ, նրբանկատ, բիրտ, ամբարտավան, մոլեգին, խոհուն, մեծամիտ, ցասկոտ, վայրագ, շրջահայաց, գոռոզ, կատաղի, կոշտ, բարկացկոտ:
Կոպիտ – բիրտ – կոշտ
Ամբարտավան – մեծամիտ – գոռոզ
Զայրացկոտ – բարկացկոտ – կատաղի
Մոլեգին – վայրագ – ցասկոտ
Նրբանկատ – խոհուն – շրջահայաց
5. Տրված առածներում կետերի փոխարեն տեղադրիր հականիշ ածականները:
Անճոռնի ճուտիկը գեղեցիկ կարապ կդառնա: (գեղեցիկ, անճոռնի)
Ասելը հեշտ է, անելն է դժվար : (հեշտ, դժվար)
Անորակ կտորից որակյալ վերարկու չես կարի: (անորակ, որակյալ)
Ժլատի փորը դատարկ է, գրպանը՝ լիքը: (լիքը, դատարկ)
Չքավորի գրպանը դատարկ է ՝, սիրտը՝ լիքը: (լիքը, դատարկ)
6. Ընդգծե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Ցածր, կարմիր, շեկ, վատ, թանկ, լավ, ուժեղ, սուր, ազնիվ, զվարթ, հաստ, խոշոր, հին,
երեկ, կոշտ, ուրախ, նոր, սև, քաղցր։
7. Տրվածներից որն է ածական:
Կրակ
Հնչուն
Հնչյուն
Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ
Կարգ
Ժայռափոր
Տնակ
8. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի՝ պարզ, բարդ, ածանցավոր, բարդածանցավոր:
Սաղարթախիտ, փոքր, համեղ, բուրավետ, կարգազանց, անջրդի, առևտրական, հոգևոր, հողային, աշխարհազորային, ոսկենկար, սպիտակ, նազելի, միջմոլորակային, գիշակեր, բյուրավոր, պահեստային, տնտեսական, վարչական, մարդաշատ:
Պարզ ածականներ – փոքր, համեղ, սպիտակ
Բարդ ածականներ – սաղարթախիտ, ոսկենկար, մարդաշատ
Ածանցավոր ածականներ – բուրավետ, կարգազանց, անջրդի, առևտրական, հոգևոր
Բարդածանցավոր ածականներ – աշխարհազորային, միջմոլորակային
9. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Համոզել – համոզիչ
սիրել – սիրելի
գրավել – գրավիչ
կախարդել – կախարդական
նվիրել – նվիրական
հուզել – հուզիչ
զայրանալ – զայրացած
սարսափել – սարսափելի
նեղանալ – նեղացած
պարծենալ – պարծենկոտ
10.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Լավ – ավելի լավ – ամենալավ
մեծ – ավելի մեծ – ամենամեծ
բարձր – ավելի բարձր – ամենաբարձր
խոշոր – ավելի խոշոր – ամենախոշոր
փոքր – ավելի փոքր – ամենափոքր
երկար – ավելի երկար – ամենաերկար
բարդ – ավելի բարդ – ամենաբարդ
խիստ – ավելի խիստ – ամենախիստ
նոր – ավելի նոր – ամենանոր
ազնիվ – ավելի ազնիվ – ամենաազնիվ
գեղեցիկ – ավելի գեղեցիկ – ամենագեղեցիկ
հին – ավելի հին – ամենահին
քաջ – ավելի քաջ – ամենաքաջ
խոր – ավելի խոր – ամենախոր
ուժեղ – ավելի ուժեղ – ամենաուժեղ
խելացի – ավելի խելացի – ամենախելացի
11. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Բազմագույն, նրբագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն, ամենազգաց, միագույն, կարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն:
12. Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ: