Դոնալդ Բիսեթ. «Ցանկությունների ծառը»

1․ Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրե՛ք:

Կեռնեխ – սև փետուրներով ու ոսկեգույն կտուցով երգող թռչուն

2․ Վերլուծե՛ք պատմվածքը: Ո՞րն է արտահայտված գաղափարը:

«Ցանկությունների ծառը» պատմվածքը ցույց է տալիս, որ
մարդու ցանկությունները բացահայտում են նրա էությունը։
Ով մտածում է միայն իր շահի մասին, մնում է դժգոհ ու դատարկ, իսկ ով ցանկանում է բարիք ուրիշների համար՝ գտնում է իրական արժեքը։

3. Համացանցից ձեռք բերել տեղեկություններ հեղինակի մասին:

Ծնվել է 1910 թվականի օգոստոսի 3-ին Անգլիայի Բրենտֆորդ քաղաքում։ Որպես դերասան Բիսեթը նկարահանվել է 57 ֆիլմում։ Առաջին դերը խաղացել է 1949 թվականին «Go-round» ֆիլմում։ Նա աշխատել է նաև թատրոնում՝ որպես բեմադրիչ՝ բեմադրելով մանուկների համար իր իսկ գրած հեքիաթները։ Շատ հաճախ նա նաև խաղացել է այդ ներկայացումներում։

Leave a comment