Միսակ Մեծարենց

Մեծարենցը շատ խորն է հասկացել բանաստեղծության դերն ու բանաստեղծի կոչումը։ Մեծ խելքի և առողջ ըմբռնումների տեր բանաստեղծին բնավ չկարողացան շփոթեցնել ժամանակի ուղղությունները։ Նա զգաստ էր նաև իր վաստակի նկատմամբ։ Այսօր էլ առանց հիացմունքի չի կարելի կարդալ «Ինքնադատության փորձ մը» հոդվածը` նվիրված «Ծիածան» գրքին։ Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական պոեզիան, ո՞րն է իսկական բանաստեղծը։ Այս հարցերին Մեծարենցը գրեթե սպառիչ պատասխան է տալիս` հակադրվելով ժամանակի խորհրդապաշտական գրականության սկզբունքներին։ Նա կարծում է, որ բանաստեղծները պետք է դուրս գան իրենց անհատական, չնչին ապրումներից` «եսի տաղտկալի ոչնչաբանություններեն»։

Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թ. Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան գյուղում։ Մանկությունից եղել է ամաչկոտ ու լռակյաց, հետաքրքրված՝ առավելապես գրքով։ Սովորել է գյուղի Մեսրոպյան վարժարանում, ապա Սեբաստիայի Արամյան վարժարանում և Մարզվանի «Անատոլիա» քոլեջում, որտեղ սկսել է գրական փորձերը։

1901 թ. Սվազում դանակահարվելու հետևանքով հիվանդանում է թոքախտով։ Հետագա տարիներին ապրում և ուսանում է Կոստանդնուպոլսում, աշխատում է մամուլում, սակայն հիվանդության պատճառով ուսումը կիսատ է թողնում։

Մեծարենցը մահացել է 1908 թ. հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը և թաղվել Պոլսի Պալիքլի գերեզմանատանը։

Միսակ Մեծարենցը (1885–1908) արևմտահայ նշանավոր բանաստեղծ է։ Ծնվել է Սեբաստիայում (Օսմանյան կայսրություն)։ Սովորել է Կոստանդնուպոլսում, որտեղ էլ ձևավորվել է նրա գրական աշխարհայացքը։ Մեծարենցի ստեղծագործություններին բնորոշ են քնարականությունը, նուրբ զգացմունքները, բնության ու կյանքի հանդեպ խոր զգայնությունը։

Տառապելով ծանր հիվանդությամբ՝ նա մահացել է շատ երիտասարդ տարիքում՝ ընդամենը 23 տարեկան։ Չնայած կարճ կյանքին, Միսակ Մեծարենցը թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն և համարվում է արևմտահայ քնարերգության ամենանուրբ ու ինքնատիպ ներկայացուցիչներից մեկը։

Leave a comment