Փետրվար ամսվա ամփոփում

6-րդ խումբ (թթվածնի խումբ, խալկոգեններ)

1․ Ինչպե՞ս է կոչվում 6-րդ խմբի տարրերի խումբը։

Խալկոգեններ

2․ Որո՞նք են 6-րդ խմբի տարրերը։

O – թթվածին

S – ծծումբ

Se – սելեն

Te – տելուր

Po – պոլոնիում

3․ Քանի՞ վալենտ էլեկտրոն ունեն 6-րդ խմբի տարրերը։

6-րդ խմբի բոլոր տարրերը ունեն 6 վալենտ էլեկտրոն:

4․ Ինչպիսի՞ տարր է թթվածինը՝ մետաղ թե ոչ մետաղական  ասա էլեկտրոնային բանաձևը:

Թթվածինը (O) ոչ մետաղական տարր է։

Էլեկտրոնային բանաձևը՝
1s² 2s² 2p⁴

5․ Թթվածնի ստացում լաբորատոր պայմաններում:

Թթվածնի լաբորատոր ստացումը հիմնականում իրականացվում է թթվածնով հարուստ նյութերի քայքայմամբ՝ կալիումի պերմանգանատի (KMnO4) տաքացմամբ կամ ջրածնի պերօքսիդի (H2O2) կատալիտիկ քայքայմամբ (մարգանեցի երկօքսիդի առկայությամբ)։

6․ Թթվածինը բնության մեջ ինչպիսի՞ վիճակներում է հանդիպում։ Ասա թթվածին պարունակող 4 բարդ նյութի բանաձև:

Թթվածինը (O₂) բնության մեջ հանդիպում է գազային վիճակում:

Ջրածնային պերօքսիդ – H₂O₂

Ջրաքար (աջի նյութ) – CaCO₃

Սիլիկատներ – SiO₂

Ածխածնային օքսիդներ – CO₂

7․ Ինչո՞ւ են 6-րդ խմբի տարրերը հաճախ առաջացնում օքսիդներ։

6-րդ խմբի տարրերը առաջացնում են օքսիդներ, որովհետև ուզում են լրացնել իրենց վալենտային շերտի 8 էլեկտրոնը:

8․ Գրիր ծծմբի հնարավոր օքսիդները։

SO – ծծմբի մոնօքսիդ

SO₂ – երկօքսիդ (ծծմբի դիօքսիդ)

SO₃ – եռօքսիդ (ծծմբի տրիօքսիդ)

9․ Ո՞րն է թթվածնի քիմիական նշանը և հարաբերական ատոմային և մոլեկուլային զանգվածը։

Քիմիական նշան – O

Հարաբերական ատոմային զանգված (Ar) – 16

Հարաբերական մոլեկուլային զանգված (O₂-ի համար, Mr) – 32

10․ Ինչպիսի՞ կապ է առաջանում թթվածնի և ջրածնի միջև։

Թթվածնի և ջրածնի միջև առաջանում է պոլյար կովալենտ կապ:

11․ Մագնեզիումի այրումը թթվածնում: Ծծմբի այրումը թթվածնում: Գրել ռեակցիայի հավասարումները:

Մագնեզիումի այրում թթվածնում

2Mg + O2​ ​= 2MgO

Ծծմբի այրում թթվածնում

S + O2​ = SO2

7-րդ խումբ (հալոգեններ)

1. Ինչպե՞ս է կոչվում 7-րդ խմբի տարրերի խումբը։

7-րդ խմբի տարրերը կոչվում են հալոգեններ:

2. Թվիր 7-րդ խմբի տարրերը։

Ֆտոր (F)

Քլոր (Cl)

Բրոմ (Br)

Յոդ (I)

Աստատ (At)

3. Ինչո՞ւ են հալոգենները կոչվում «աղ առաջացնող»։

Հալոգենները կոչվում են «աղ առաջացնող», որովհետև մետաղների հետ միանալիս առաջացնում են աղեր։

Օրինակ՝
Na + Cl = NaCl (կերակրի աղ)

4. Քանի՞ վալենտ էլեկտրոն ունեն հալոգենները։

Հալոգենները ունեն 7 վալենտ էլեկտրոն։

5. Ինչպիսի՞ տարրեր են հալոգենները՝ մետաղներ, թե ոչ մետաղներ։

Հալոգենները ոչ մետաղներ են։

6. Ո՞ր հալոգենն է գազային վիճակում սենյակային ջերմաստիճանում։

Սենյակային ջերմաստիճանում գազային վիճակում են երկու հալոգեններ՝ Ֆտոր (F₂), Քլոր (Cl₂)

Մնացած հալոգենները այդ պայմաններում հեղուկ կամ պինդ են։

7. Ինչպիսի՞ միացություններ են առաջացնում հալոգենները մետաղների հետ։

Հալոգենները մետաղների հետ առաջացնում են աղեր (իոնական միացություններ)։

8. Գրիր նատրիումի և քլորի միջև առաջացող միացության բանաձևը։

Նատրիումի և քլորի միջև առաջանում է՝ NaCl (նատրիումի քլորիդ)։

9. Ինչպե՞ս է փոխվում հալոգենների ակտիվությունը խմբում վերևից ներքև։

Հալոգենների ակտիվությունը խմբում վերևից ներքև նվազում է։

10. Օրինակ բեր մի քանի բարդ նյութեր, որոնք պարունակում է հալոգեն:

Հալոգեն պարունակող բարդ նյութերի օրինակներ՝ NaCl – նատրիումի քլորիդ

HCl – ջրածնի քլորիդ

KBr – կալիումի բրոմիդ

CaF₂ – կալցիումի ֆտորիդ

Leave a comment