6-րդ խումբ (թթվածնի խումբ, խալկոգեններ)
1․ Ինչպե՞ս է կոչվում 6-րդ խմբի տարրերի խումբը։
Խալկոգեններ
2․ Որո՞նք են 6-րդ խմբի տարրերը։
O – թթվածին
S – ծծումբ
Se – սելեն
Te – տելուր
Po – պոլոնիում
3․ Քանի՞ վալենտ էլեկտրոն ունեն 6-րդ խմբի տարրերը։
6-րդ խմբի բոլոր տարրերը ունեն 6 վալենտ էլեկտրոն:
4․ Ինչպիսի՞ տարր է թթվածինը՝ մետաղ թե ոչ մետաղական ասա էլեկտրոնային բանաձևը:
Թթվածինը (O) ոչ մետաղական տարր է։
5․ Թթվածնի ստացում լաբորատոր պայմաններում:
Թթվածնի լաբորատոր ստացումը հիմնականում իրականացվում է թթվածնով հարուստ նյութերի քայքայմամբ՝ կալիումի պերմանգանատի (KMnO4) տաքացմամբ կամ ջրածնի պերօքսիդի (H2O2) կատալիտիկ քայքայմամբ (մարգանեցի երկօքսիդի առկայությամբ)։
6․ Թթվածինը բնության մեջ ինչպիսի՞ վիճակներում է հանդիպում։ Ասա թթվածին պարունակող 4 բարդ նյութի բանաձև:
Թթվածինը (O₂) բնության մեջ հանդիպում է գազային վիճակում:
Ջրածնային պերօքսիդ – H₂O₂
Ջրաքար (աջի նյութ) – CaCO₃
Սիլիկատներ – SiO₂
Ածխածնային օքսիդներ – CO₂
7․ Ինչո՞ւ են 6-րդ խմբի տարրերը հաճախ առաջացնում օքսիդներ։
6-րդ խմբի տարրերը առաջացնում են օքսիդներ, որովհետև ուզում են լրացնել իրենց վալենտային շերտի 8 էլեկտրոնը:
8․ Գրիր ծծմբի հնարավոր օքսիդները։
SO – ծծմբի մոնօքսիդ
SO₂ – երկօքսիդ (ծծմբի դիօքսիդ)
SO₃ – եռօքսիդ (ծծմբի տրիօքսիդ)
9․ Ո՞րն է թթվածնի քիմիական նշանը և հարաբերական ատոմային և մոլեկուլային զանգվածը։
Քիմիական նշան – O
Հարաբերական ատոմային զանգված (Ar) – 16
Հարաբերական մոլեկուլային զանգված (O₂-ի համար, Mr) – 32
10․ Ինչպիսի՞ կապ է առաջանում թթվածնի և ջրածնի միջև։
Թթվածնի և ջրածնի միջև առաջանում է պոլյար կովալենտ կապ:
11․ Մագնեզիումի այրումը թթվածնում: Ծծմբի այրումը թթվածնում: Գրել ռեակցիայի հավասարումները:
Մագնեզիումի այրում թթվածնում
2Mg + O2 = 2MgO
Ծծմբի այրում թթվածնում
S + O2 = SO2
7-րդ խումբ (հալոգեններ)
1. Ինչպե՞ս է կոչվում 7-րդ խմբի տարրերի խումբը։
2. Թվիր 7-րդ խմբի տարրերը։
3. Ինչո՞ւ են հալոգենները կոչվում «աղ առաջացնող»։
4. Քանի՞ վալենտ էլեկտրոն ունեն հալոգենները։
5. Ինչպիսի՞ տարրեր են հալոգենները՝ մետաղներ, թե ոչ մետաղներ։
6. Ո՞ր հալոգենն է գազային վիճակում սենյակային ջերմաստիճանում։
7. Ինչպիսի՞ միացություններ են առաջացնում հալոգենները մետաղների հետ։
8. Գրիր նատրիումի և քլորի միջև առաջացող միացության բանաձևը։
9. Ինչպե՞ս է փոխվում հալոգենների ակտիվությունը խմբում վերևից ներքև։
10. Օրինակ բեր մի քանի բարդ նյութեր, որոնք պարունակում է հալոգեն: