6-րդ խումբ (թթվածնի խումբ, խալկոգեններ)

1․ Ինչպե՞ս է կոչվում 6-րդ խմբի տարրերի խումբը։

Խալկոգեններ

2․ Որո՞նք են 6-րդ խմբի տարրերը։

O – թթվածին

S – ծծումբ

Se – սելեն

Te – տելուր

Po – պոլոնիում

3․ Քանի՞ վալենտ էլեկտրոն ունեն 6-րդ խմբի տարրերը։

6-րդ խմբի բոլոր տարրերը ունեն 6 վալենտ էլեկտրոն:

4․ Ինչպիսի՞ տարր է թթվածինը՝ մետաղ թե ոչ մետաղական  ասա էլեկտրոնային բանաձևը:

Թթվածինը (O) ոչ մետաղական տարր է։

5․ Թթվածնի ստացում լաբորատոր պայմաններում:

Թթվածնի լաբորատոր ստացումը հիմնականում իրականացվում է թթվածնով հարուստ նյութերի քայքայմամբ՝ կալիումի պերմանգանատի (KMnO4) տաքացմամբ կամ ջրածնի պերօքսիդի (H2O2) կատալիտիկ քայքայմամբ (մարգանեցի երկօքսիդի առկայությամբ)։

6․ Թթվածինը բնության մեջ ինչպիսի՞ վիճակներում է հանդիպում։ Ասա թթվածին պարունակող 4 բարդ նյութի բանաձև:

Թթվածինը (O₂) բնության մեջ հանդիպում է գազային վիճակում:

Ջրածնային պերօքսիդ – H₂O₂

Ջրաքար (աջի նյութ) – CaCO₃

Սիլիկատներ – SiO₂

Ածխածնային օքսիդներ – CO₂

7․ Ինչո՞ւ են 6-րդ խմբի տարրերը հաճախ առաջացնում օքսիդներ։

6-րդ խմբի տարրերը առաջացնում են օքսիդներ, որովհետև ուզում են լրացնել իրենց վալենտային շերտի 8 էլեկտրոնը:

8․ Գրիր ծծմբի հնարավոր օքսիդները։

SO – ծծմբի մոնօքսիդ

SO₂ – երկօքսիդ (ծծմբի դիօքսիդ)

SO₃ – եռօքսիդ (ծծմբի տրիօքսիդ)

    9․ Ո՞րն է թթվածնի քիմիական նշանը և հարաբերական ատոմային և մոլեկուլային զանգվածը։

    Քիմիական նշան – O

    Հարաբերական ատոմային զանգված (Ar) – 16

    Հարաբերական մոլեկուլային զանգված (O₂-ի համար, Mr) – 32

    10․ Ինչպիսի՞ կապ է առաջանում թթվածնի և ջրածնի միջև։

    Թթվածնի և ջրածնի միջև առաջանում է պոլյար կովալենտ կապ:

    11․ Մագնեզիումի այրումը թթվածնում: Ծծմբի այրումը թթվածնում: Գրել ռեակցիայի հավասարումները:

    Մագնեզիումի այրում թթվածնում

      2Mg + O2​ ​= 2MgO

      Ծծմբի այրում թթվածնում

        S + O2​ = SO2

          7-րդ խումբ (հալոգեններ)

          1. Ինչպե՞ս է կոչվում 7-րդ խմբի տարրերի խումբը։

          2. Թվիր 7-րդ խմբի տարրերը։

          3. Ինչո՞ւ են հալոգենները կոչվում «աղ առաջացնող»։

          4. Քանի՞ վալենտ էլեկտրոն ունեն հալոգենները։

          5. Ինչպիսի՞ տարրեր են հալոգենները՝ մետաղներ, թե ոչ մետաղներ։

          6. Ո՞ր հալոգենն է գազային վիճակում սենյակային ջերմաստիճանում։

          7. Ինչպիսի՞ միացություններ են առաջացնում հալոգենները մետաղների հետ։

          8. Գրիր նատրիումի և քլորի միջև առաջացող միացության բանաձևը։

          9. Ինչպե՞ս է փոխվում հալոգենների ակտիվությունը խմբում վերևից ներքև։

          10. Օրինակ բեր մի քանի բարդ նյութեր, որոնք պարունակում է հալոգեն:

            Leave a comment