Պատրաստվե՛ք ներկայացնել։
Թեմա․
ա/ Պետություն և քաղաքականություն
բ/ Քաղաքական մշակույթի բաղադրիչներն ու գործառույթները
Հասարակագիտություն, դասագիրք, էջ 127-136
/բլոգային աշխատանք/.
Առաջադրանքներ՝
1․ Որո՞նք են քաղաքական մշակույթի բաղադրիչներն։
Քաղաքական մշակույթի հիմնական բաղադրիչներն են՝
Վարքային բաղադրիչ – քաղաքական վարքագիծ և մասնակցություն
Ճանաչողական բաղադրիչ – քաղաքականության վերաբերյալ գիտելիքներ
Արժեքային բաղադրիչ – արժեքներ և նորմեր
Գնահատողական բաղադրիչ – վերաբերմունք և գնահատականներ
2․ Որո՞նք են քաղաքական մշակույթի գործառույթները։
Քաղաքական մշակույթի գործառույթներն են՝
Ճանաչողական (կոգնիտիվ) – ապահովում է քաղաքական գիտելիքների ձևավորումը
Կարգավորիչ (նորմատիվ) – կարգավորում է մարդկանց քաղաքական վարքը
Արժեքային-կողմնորոշիչ – ձևավորում է քաղաքական արժեքներ և ուղղորդում մարդկանց
Կրթական (սոցիալականացման) – նպաստում է անձի քաղաքական ձևավորմանը
Ինտեգրացիոն – միավորում է հասարակությունը ընդհանուր արժեքների շուրջ