
Սովորել՝ դաս 56 Շիրակի մարզը, էջ 155-157 պատմել, պատասխանել բլոգում ստորև գրված հարցերին․
ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Բնութագրե՛ք Շիրակի մարզի աշխարհագրական դիրքը:
Շիրակը կազմավորվել է Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների միավորումից։ Մարզկենտրոնը Գյումրին է: Մարզին բաժին են ընկնում ՀՀ տարածքի 9.0 %–ը, բնակչության՝ 7.9 %–ը: Մարզն ունի կարևոր տարանցիկ նշանակություն ՀՀ տրանսպորտային համակարգում: Այստեղով են անցնում Հայաստանը Վրաստանին կապող գլխավոր երկաթուղին և ավտոճանապարհներից մեկը:
2. Վերլուծե՛ք Շիրակի մարզի բնառեսուրսային ներուժը:
Շիրակն առավել հարուստ է տուֆի, պեմզայի, բազալտի, հրաբխային խարամի և կրաքարի պաշարներով։ Մարզում գերակշռողը լեռնատափաստանային ու ալպյան բնական լանդշաֆտներն են՝
լեռնային սևահողերի և լեռնամարգագետնային հողածածկով:
3. Առանձնացրե՛ք Շիրակի մարզի քաղաքները և հայտնի գյուղերը:
Բացի Գյումրիից քաղաքներ են նաև Արթիկը և Մարալիկը: Դրանցից ավելի մեծը և տնտեսական առումով
հայտնին Արթիկն է: Մարզում գերխոշոր են Ախուրյան և Ազատան գյուղերը, հայտնի են նաև Սառնաղբյուր,
Պեմզաշեն, Փանիկ և այլ գյուղեր:
4. Արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։
Շիրակում վերամշակող արդյունաբերության ճյուղերից առավել զարգացած են սննդամթերքի ու խմիչքների արտադրությունները:
Դրանց մեծ մասը Գյումրիում է։ Մասնակի հզորությամբ է աշխատում Ախուրյան գյուղում կառուցված շաքարի գործարանը:
5. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։
Այստեղ առաջատարն անասնաբուծությունն է: Շիրակը ԽԵԿ–ի գլխաքանակով, մսի և կաթի արտադրությամբ Գեղարքունիքից հետո երկրորդն է ՀՀ–ում, որի զարգացած շրջաններն են Աշոցքի,Ամասիայի և Արթիկի տարածաշրջանների լեռնային տարածքները
6. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։
Վահրամաբերդի ամրոցը, Մարմաշենի և Հառիճի վանքերը, Երերույքի եկեղեցին
7. Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։
Շիրակի բազմազան լանդշաֆտները, կազդուրիչ կլիման, ձմեռային հանգստի հնարավորությունները, Գյումրիի պատմամշակութային բացառիկ ռեսուրսները, և այլ օբյեկտներ նպաստում են մարզում զբոսաշրջության զարգացմանը:
