Ազոտ

1. Որո՞նք են ազոտի ֆիզիկական հատկությունները։

Ազոտը գույն, հոտ և համ չունեցող գազ է։ Այն քիչ լուծելի է ջրում, թեթև է օդից և վատ է ջերմահաղորդում։

2. Ինչպիսի՞ քիմիական ակտիվություն ունի ազոտը։

Ազոտը քիմիականապես համեմատաբար պասիվ է (քիչ ակտիվ), քանի որ նրա մոլեկուլում առկա է ուժեղ եռակի կապ։
Սակայն բարձր ջերմաստիճաններում կամ հատուկ պայմաններում կարող է արձագանքել այլ տարրերի հետ (օրինակ՝ թթվածնի, ջրածնի)։

3. Ինչպե՞ս են ստանում ազոտը:

Արդյունաբերության մեջ ազոտ ստանում են հեղուկ օդի կոտորակային թորումով (հեղուկ ազոտը եռում է ավելի ցածր ջերմաստիճանում, քան հեղուկ թթվածինը)։

Լաբորատորիայում ազոտ ստանում են ամոնիումային աղերի ու նիտրիտների խառնուրդի տաքացմամբ:

Оրինակ՝

NH4CI + NaNO2 −→−t°N2↑⏐⏐ + 2H2O + NaCI

4. Ո՞րն է ազոտի քիմիական նշանը։


N

5. Օդում ազոտի տոկոսային պարունակությունը մոտավորապես քանի՞ է։
A) 21%
B) 50%
C) 78% 
D) 90%


6. Ազոտը սովորական պայմաններում ինչպիսի՞ գազ է։
A) Կարմիր
B) Անգույն և անհոտ
C) Դեղին
D) Կապույտ


7. Ո՞ր մեթոդով են հիմնականում ստանում ազոտը արդյունաբերությունում։
A) Ջրի քայքայումով
B) Օդի հեղուկացում և բաժանում
C) Մետաղների այրում
D) Աղերի լուծում


8. Ո՞ր նյութի հետ բարձր ջերմաստիճանում ազոտը կարող է ռեակցիայի մեջ մտնել։
A) Ոսկի
B) Ջուր
C) ՋրածինD) Արծաթ

Leave a comment