Գործնական հայոց լեզու

Ուղղագրական առաջադրանքներ
Բայի տեսակները
Բայի եղանակները
Մակբայ
Կապ
Շաղկապ

1.Կետադրի՛ր նախադասությունները։ 

Ու թվացել է, ձյունն է մեղավոր, որ մորմոքդ ծանրացել է, փակվել են դեպի անուրջներ տանող ճանապարհները։

Ճարտարապետի մտքի թռիչքը աշխարհականներին ապշեցնում էր իր ճշգրտությամբ, տաճարի արտաքինը՝ իր շքեղությամբ։

Ինչու է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում, որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում։

Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։ Տերը նրան ոչ միայն ներս է հրավիրում, այլև ապուր է առաջարկում, բայց հենց գեղջուկը ձեռքն է առնում գդալը, տեսնում է, որ մի փոքրիկ օձ է լողում ափսեի մեջ։ Տիրոջը չվիրավորելու համար, համենայն դեպս, ուտում է ապուրը, իսկ մի քանի օր անց ծանր հիվանդանում է և ստիպված է լինում նորից գնալ տիրոջ տուն։

Տերը նորից նրան ներս է կանչում, ամենափոքր գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։ Այս անգամ որոշում է չլռել և բարձրաձայն դժգոհում է, որ հենց օձի պատճառով է հիվանդացել նախորդ անգամ։ Տերը ծիծաղում է ու մատը տնկում առաստաղին, որից մի մեծ աղեղ էր կախված։

-Դու գավաթում ոչ թե օձ ես տեսնում, այլ աղեղի արտացոլումը,- ասում է նա,- ոչ մի օձ էլ չկա։

Գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում, ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։ Այդպես էլ, առանց դեղը խմելու, դուրս է գալիս կալվածատիրոջ տնից ու հաջորդ օրը կատարելապես առողջանում։

Մեր կամ շրջապատի վերաբերյալ սահմանափակ հայացքներն ու համոզմունքներն ընդունելով՝ մենք կուլ ենք տալիս երևակայական օձը։ Եվ այն միշտ իրական է, մինչև չհամոզվենք հակառակում։

1. Գեղջուկին բնութագրելիս հեղինակը ո՞ր բառն է օգտագործել։ 

Հիմար

2. Գրի՛ր գավաթ բառի հոմանիշը։ 

Բաժակ

3. Դո՛ւրս գրիր մեկ անորոշ դերանուն։ 

Տերը նորից նրան ներս է կանչում, փոքրիկ գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։

Մի

Քանի՞ պարզ նախադասությունից է կազմված։ 

Տերը ծիծաղում է ու մատը տնկում առաստաղին, որից մի մեծ աղեղ էր կախված։

2 (տերը ծիծաղում է ու մատը տնկում առաստաղին, որից մի մեծ աղեղ էր կախված)

Նախադասության ի՞նչ անդամ է ընդգծված բառը։

Տեղի պարագա

6.  Դո՛ւրս գրիր բարդ բառ։ 

կալվածատեր

7.Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։ 

Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։

հին- որոշիչ

գեղջուկի մասին- միջոցի անուղղակի խնդիր

կալվածատիրոջ մոտ-տեղի պարագա

ուղարկում են -ստորոգյալ

8. Դո՛ւրս գրիր մեկ կապ։ 

և

9. Ինչո՞ւ գեղջուկը կերավ ապուրը։ 

Տիրոջը չվիրավորելու համար

10. Տեքստից դո՛ւրս գրիր գերադրական աստիճանով գործածված մեկ ածական։

Ամենափոքր

11. Դո՛ւրս գրիր ա ներքին հոլովման ենթարկվող մեկ բառ։ 

Գավաթի

12. Դո՛ւրս գրիր բացահայտիչը։ 

Գավաթի ներսում

13. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։ 

Նորից

14. Դո՛ւրս գրիր գերադրական աստիճանով դրված մեկ ածական։ 

Ամենափոքր

15. Դո՛ւրս գրիր մեկ զուգադիր շաղկապ։ 

Հիմար գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում,  ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։

Ու

Leave a comment