1. Ի՞նչ է լույսը ըստ Նյուտոնի և ըստ Հյուգենսի:
Ըստ Նյուտոնի՝ լույսը բաղկացած է շատ փոքր մասնիկներից, որոնք կոչվում են կորպուսկուլներ, այդ մասնիկները տարածվում են ուղիղ գծերով, այս տեսությամբ կարելի է բացատրել լույսի անդրադարձումը և բեկումը։
Ըստ Հյուգենսի՝ լույսը ունի ալիքային բնույթ, այն տարածվում է որպես ալիք բոլոր ուղղություններով, այս տեսությունը բացատրում է այնպիսի երևույթներ, ինչպիսիք են միջամտությունը և դիֆրակցիան (լույսի ճկումը)։
2. Ո՞ր լուսատու մարմինն են անվանում լույսի կետային աղբյուր:
Լույսի կետային աղբյուր է կոչվում այն լուսատու մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել և ընդունել որպես կետ։
3. Լույսի ի՞նչ բնական և արհեստական աղբյուրներ գիտեք:
Բնական աղբյուրներն առաջանում են բնության մեջ, իսկ արհեստական աղբյուրները ստեղծվում են մարդու կողմից։ (բնական լույսի աղբյուրներ՝ կայծակ, արև, աստղեր, կրակ, արհեստական լույսի աղբյուրներ՝ լապտեր, էլեկտրական լամպ, մոմ)
4. Ո՞րն է Արեգակի և Լուսնի լուսարձակման տարբերությունը:
Արեգակ՝ ինքնուրույն լուսարձակող է: Լուսին՝ արտացոլում է Արեգակի լույսը:
5. Ի՞նչ է լույսի ճառագայթը:
Լույսի ճառագայթը լույսի տարածման ուղղությունը ցույց տվող երևակայական ուղիղ գիծ է։
6. Ինչպե՞ս է տարածվում լույսը համասեռ միջավայրում:
Համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։
7. Ո՞ր լույսն է կոչվում անդրադարձած:
Անդրադարձած լույս է կոչվում մակերևույթից հետ վերադարձած լույսը։
8. Ո՞ր անկյունն է կոչվում անկման անկյուն. և որը անդրադարձման անկյուն:
Անկման անկյուն՝ ընկնող ճառագայթի և նորմալի միջև անկյուն։
Անդրադարձման անկյուն՝ անդրադարձած ճառագայթի և նորմալի միջև անկյուն
9. Ձևակերպեք լույսի անդրադարձման օրենքը:
Անդրադարձման անկյունը հավասար է անկման անկյանը, և ընկնող ու անդրադարձած ճառագայթները նորմալի հետ գտնվում են նույն հարթության մեջ։
10. Ո՞ր երևույթն է կոչվում լույսի բեկում:
Լույսի բեկում է կոչվում լույսի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսը անցնելիս։
11. Ձևակերպեք լույսի բեկման օրենքը:
Բեկման անկյունը կապված է անկման անկյան հետ, և ընկնող ճառագայթը, բեկված ճառագայթը և նորմալը գտնվում են մեկ հարթությունում։
12. Անկմա՞ն, թե՞ բեկման անկյունն է ավելի մեծ, երբ լույսը՝ ա. օդից անցնում է ջուր, բ. ջրից անցնում է օդ:
Օդ → Ջուր → բեկման անկյուն < անկման անկյան Ջուր → Օդ → բեկման անկյուն > անկման անկյան

Դիտել տեսանյութերը՝ Լույս: Լույսի տարածումը համասեռ միջավայրում: Լույսի անդրադարձումը: Անդրադարձման օրենքը: Լույսի բեկումը: Բեկման օրենքը: