Տնային առաջադրանք․ Կենսաբանություն

Սիրելի՛ սովորող, այս շաբաթ նախագծային շաբաթ է, խնդրում եմ ծանոթանալ նախագծերի հետ․

Նախագծային շաբաթվա անելիքների փաթեթ

Այցելություն Մասիսի ձկնաբուծարան

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Մենք շաբաթ օրը գնացինք եկեղեցի որտեղից նստեցինք ավտոբուս ուղևորվելու դեպի Արատես եռօրյա ճամփորդության: Մենք ճանապարհին կանգնեցինք Արփա գետի մոտ, նկարվեցինք հիացանք գետով և շարժվեցինք: Հետո Եղեգիս գյուղի միջով գնացինք Զորաց եկեղեցի, բայց այդ եկեղեցին դեռ կառուցվում էր: Երկար ճանապարհ անցնելուց հետո հասանք Արատես, իրերը տարանք տնակներ: Ճաշեցինք, խաղեր խաղացինք և գնացինք քնելու: Հաջորդ օրը նախաճաշեցինք ու գնացինք քայլքով գետ, վերադարձին խոտաբույսեր հավաքեցինք ու այդ խոտաբույսերով թեյ սարքեցինք երեկոյան հացի հետ խմեցինք։ Վերջին օրը խաղացինք, սենյակները դասավորեցինք, խոտաբույսերին ծանոթացանք և իրերը վերցրեցինք ու գնացինք: