Ա․ Հրուշակագործը պահեստում ունի 14 կգ ալյուր։Երկուշաբթի օրվանից նա պետք է ամեեն օր 3 կգ ալյուրով բլիթներ պատրաստի։Շաբաթվա ո՞րերորդ օրը կվերջանա ալյուրը։
Պատասխան՝ ուրբաթ
Բ․ Քանդակի արվեստանոցում կար 24 կգ կավ։Մարտի 9-ից սկսած՝ քանդակագործը օրական 3 կգ կավ է օգտագործում։Ամսի քանիսի՞ն կվերջանա եղած կավը։
Պատասխան՝ մարտի 16
Գ․ Բերքահավաքի ժամանակ սալոր քաղելու համար Աննան կանգնեց 17 սանդուղք ունեցող աստիճանի մեջտեղի սանդուղքի վրա։Ո՞րերորդ սանդուղքին կանգնեց Աննան։
Ա. Գրիչն արժե 30 դրամ, մատիտը գրիչից 15 դրամով թանկ է: Ռետինն արժե այնքան, որքան գրիչը, իսկ սրիչը ռետինից 20 դրամով թանկ է: Որքա՞ն գումար է հարկավոր 2 սրիչ գնելու համար:
Լուծում 1) 30+15=45
2) 30+20=50
3) 50×2=100
Պատ.՝ 100 դրամ
Բ. Լեոն ունի 60 դրամ, Հովհաննեսը Լեոից 40 դրամով պակաս գումար ունի,իսկ Խաչատուրը Հովհաննեսից 2 անգամ ավել գումար ունի: Լեոն ու Խաչատուրը միասին որքա՞ն գումար ունեն:
Լուծում 1) 60-40=20
2) 20×2=40
3) 60+40=100
Պատ.՝100 դրամ
Գ. Երրորդ դասարանի Դավիթը դպրոցի պարտիզպանին օգնեց էտել ծառերը։ Ծառի բարձր ճյուղերին հասնելու համար նա կանգենց 13 սանդուղք ունեցող աստիճանի մեջտեղի սանդուղքին։ Ո՞րերոդ սանդուղքին կանգնեց Դավիթը։