Կես ձին

Հեղինակ՝ Էրիխ Ռասպե

«Բարոն Մյունխհաուզենի» արկածները գրքից

Կ Ե Ս Ձ Ի Ն

Պատերազմում, իհարկե, իմ քաջությամբ աչքի ընկա և թշնամու վրա հարձակվելիս ամենից առաջ ես էի գնում:

Մի անգամ տաճիկների հետ կատաղի կռիվ ունենալուց հետո, մենք գրավեցինք թշնամու բերդը: Ես առաջինը մտա այդ բերդը և, դուրս քաշելով բոլոր տաճիկներին, փրփրած ձիս քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու: Ձին ջուրը խմում էր և ոչ մի կերպ չէր կարողանում իր ծարավը հագեցնել: Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում: Սա ի՞նչ հրաշք է: Ես ապշեցի: Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի:

Ես նայեցի և զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ:

Continue reading “Կես ձին”

Արտասովոր եղջերուն

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել: Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը: Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու: Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Continue reading “Արտասովոր եղջերուն”

ՈւԹՈՏՆՈՒԿ ՆԱՊԱՍՏԱԿԸ

Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։ Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։ Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։ Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։

Continue reading “ՈւԹՈՏՆՈՒԿ ՆԱՊԱՍՏԱԿԸ”

ՓՈԹՈՐԻԿ

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել: Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ: Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, միքանիհազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց: Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞: Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ: Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում: Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է: Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել: Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան: – Բարեբախտաբար, – կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր: Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց: – Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր: Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ: Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:

Continue reading “ՓՈԹՈՐԻԿ”

Կախարդական ձվիկը

Կար-չկար մի ձվիկ նա կախարդական չէր հենց նրան ներկում էին նա դառնում էր կախարդական, դա նրանից էր, որ գույնը փոխում էր։Ձվիկը ուներ ձեռքեր,ոտքեր,ականջներ,քիթ,բերան,մազեր,թարթիչներ և ունքեր ինչպես մարդը։

Մարդիկ նրանից վախենում էին երկու պատճառով․

1. Նրանք վախենում էին ձվիկից, որովհետև նա կախարդական էր։

Continue reading “Կախարդական ձվիկը”