Երբ մտքերը սառչում են օդում

Հարցեր և առաջադրանքներ

Բավական էր մեկը մտածեր․<<Ցուրտ է,գրո՛ղը տանի>> անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր․ <<Ցուրտ է, գրո՛ղը տանի>>։

1. Դեղինով նշված բառերն առանձնացրու՛ և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Բևեռում – երկրի պտույտի երևակայական առանցքի և երկրի մակերևույթի հատման կետը։

Ծով Ա․ Ցուլ – ծովային կաթնասուն կենդանի

Կիսախուփ – կիսով չափ խփված՝ փակված,կիսաբաց

Օձ Ա․ Ձուկ – օձանման ձուկ

Արևադարձ – դեպի արևի կողմը դարձած,արևահայաց

2. Փորձի՛ր բացատրել,թե ինչպես ես հասկանում՝

ա․ գլուխներս առնենք – կորչենք – թողնել փողչել,հեռանալ

բ․ կուշտ մտածել – երկար մտածել տարբեր բաների մասին

3. Գտի՛ր բառերի հականիշները։

ցուրտ – շոգ մտածել – չմտածել ցածր – բարձր հիմար – խելացի վերև – ներքև առջև – հետև ջուր – կրակ համարձակ – վախկոտ տխրել – ուրախանալ պարզ – պղտոր,դժվար անտեսանելի – տեսանելի սառը – տաք

4. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ։

Միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր,քան այսօր։ Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր,և ամեն ինչ սառչում էր։

5. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ։

Արևադարձում շատ շոգ էր։

6. Քո կարծիքով ի՞նչ է միտքը։

Երբ մտքում մտածում ես տարբեր հետաքրքիր բաների մասին և ոչ ոք չգիտի,թե ինչի մասին։

7. Ի՞նչ կլիներ,եթե մարդիկ մոռանային մտածել։

Եթե մարդիկ մոռանային մտածել՝ անհետաքրքիր,տխուր,ձանձրալի,ուղեղը կսառչեր։

8. Նշի՛ր <<կրկնվող>> բառը։

Ծովացուլ,ծովային,ծովափ․ծովեզր,ծովախոզուկ,ծովափիղ,ծովակ։

Ծով

9. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր․

Ծով -ից հավ

ծով – զով – հով – հավ

10. Հորինի՛ր։

Սառնարանում ապրող մտքերը

Կար – չկար մի սառնարան։Ձմեռ էր։Սառնարանում համերաշխ ապրում էին մտքերը։Ամբողջ ձմեռ առանց վիճելու,ինչ ասում էին համաձայն էին։Իսկ երբ եկավ ամառը,նրանք սկսեցին վիճել,թե ով պետք է առաջինը գնա բակ,թռչունների ծլվլոցը լսի,ծառից միրգ ուտի,չփչփացնի առվակի մեջ,խաղա բակում։Որոշեցին,ով բարի մտքեր ասի,առաջինը կգնա։

 

Մայրիկս նման է

Մայրիկս նման է ինչ-որ գեղեցիկ ծաղիկի։ Օրինակ կակաչի, մանուշակի, երիցուկի, որովհետև իմ մայրիկը շատ գեղեցիկ է։ՈՒ նման է սպիտակ սիրամարգի։Մեկ-մեկ բարկանում է ինձ վրա, բայց ես նրան շատ ու շատ եմ սիրում։Իսկ եթե ժպտում է, նա դառնում է լավը։ Եթե նույնիսկ բարկացած է ինձ վրա, ես նույնիսկ այդպիսին նրան շատ-շատ եմ սիրում ։Իսկ իմ մայրիկն էլ ինձ է շատ-շատ սիրում, որովհետև նա բարի է։

Ծիծեռնակի մասին 10 փաստ

1. Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում,իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

2. Բույնը ափսեանման է,սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին,շենքերի պատերին,տանիքների անկյուններում և կամուրջների տակ։

3. Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։

4. Մայիս-Հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ կարմրագորշ ձվեր։

5. Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

6. Կան ծիծեռնակի 179 տեսակ,Հայաստանում կան 5 տեսակներ օրինակ՛ քաղաքային,ժայռային,գյուղական,առափնյա և շիկագոտի։

7. Վերադառնում են Մարտ-Ապրիլ ամիսներին։

8. Կառուցվածքով թռչուններ են։Կտուցը թույլ է,հիմքում լայն,բերանի բացվածքը՛մեծ,թևերը՛ նեղ,երկար մկրատաձև պոչ,ոտքերը ու մատները ՛ թույլ զարգացած։

9. Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։

10. Թռիչքը սահուն է ՛ թևերի արագ թափահարումով։

 

Վիվալդիի«Գարուն»

Լսեցի երաժշտությունը,շատ գեղեցիկ ստեղծագործություն էր և նկարեցի իմ պատկերացրած գարունը։Նկարել եմ ծաղկող ծառեր,գեղեցիկ ծաղիկներ, թռչուններ,որոնք վերադառնում են,քչքչացող առու,շողացող արև,պայծառ երկինք։

 

«Շունն ու կատուն». նոր ավարտ

Որ արդեն պայմանավորվում էին կատուն ասաց․չորեքշաբթի օրը կգաս։Չէ,չորեքշաբթի հարմար չէ,ուրեմն հինգշաբթի կգաս,իսկ հինգշաբթի դաշնամուրի եմ,ուրեմն ուրբաթ օրը կգաս,լավ-լավ ուրբաթ հարմար օր է ու այդպես պայմանավորվեցին։Ուրբաթ օրը քեռի քուչին,բաց-բաց կուճին թափ-թափ տալով ծանր ու մեծ ուստա կատվի շեմքում կանգնեց։Կատուն եկավ,քուրքը հագին,շանը տեսավ բեղի տակին ու իրար հետ կռիվ արեցին,շան մուշտակը ընկավ,շունը վերցրեց ու թռավ և շունը դարձավ հեքիաթի հաղթողը։

«Շունն ու Կատուն». տպավորություններ

Փետրվարի 26-ին գնացել էի Խամաճիկների թատրոն <<Շունն ու Կատուն>> ներկայացումը դիտելու։Ներկայացումը նման չէր ոչ հեքիաթին,ոչ էլ մուլտֆիլմին։ Ներկայացման մեջ երաժշտական փոփոխություններ էին արել,օրինակ՝ պարային մաս էր ավելացել, հեքիաթի հերոսները պարում էին քոչարի,ռեպ։Հեքիաթի ավարտին բեմի տակից երեք խլուրդներ հայտնվեցին բեմում։

Նախորդ օրը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ գնացել էի Խնկո Ապեր գրադարան «Շունն ու Կատուն», «Ճամփորդներ»,«Պոչատ աղվեսը» ինտերակտիվ ներկայացումները դիտելու։«Շունն ու կատուն» հեքիաթի հերոսը՝ շունը հայտնվում էր «Ճամփորդներ» հեքիաթի մեջ,իսկ «Ճամփորդներ» հեքիաթի հերոսը՝ աղվեսը հայտնվում էր «Պոչատ աղվեսը» հեքիաթի մեջ։Ներկայացում դիտող երեխաները դառնում էին «Պոչատ աղվեսը» հեքիաթի հերոսներ։ Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառ ցուցահանդեսի ժամանակ գնեցի գիրք – խաղ ու նվեր ստացա Թումանյանի հեքիաթներից մեկը։Շատ ուրախ և լավ օր անցկացրեցի։Լավ տպավորություններով վերադարձա տուն։

Նամակ Հովհաննես պապիկին

Բարև Հովհաննես պապիկ։Ես Նարեն եմ։Շատ-շատ շնորհակալ եմ քեզ քո հեքիաթների համար։Ես շատ հավանեցի հեքիաթներդ: կարող եմ նաև նշել դրանք են «Շունն ու կատուն»,«Ձախորդ Փանոսը»։ Ես արդեն իմացա, թե ինչո՞ւ կոչվեց Ձախորդ Փանոս, որովհետև ինչ գործ բռնում էր ձախ էր գնում, դրա համար էլ վերնագիրը դրեցիր Ձախորդ Փանոս, «Անբան Հուռին», որովհետև գործ չէր անում, դրա համար էլ անունը դրեցիր անբան Հուռի։Ես քո հեքիաթներց կնկարեմ շունն ու կատուն։ՈՒ շնորհավորում եմ քո 151 ամյակը:

Դդմահանելուկներ

դդմահդհհւե

Նա նարնջագույն է։Աճում է հողի վրա։Դե գուշակեք այդ ի՞նչն է։

Նա նարնջագուն է և վիտամիներով հարուստ։

Նա ունի անվերջ կորիզներ։Նրա կորիզներ նաև ուտում են։

Համեղ բանջարեղեն է։ Հենց որ, խակ է կանաչ է, հենց հասնում է դառնում է նարնջագույն։