Մարդը և շրջակա աշխարհը

Մարդը տարբերվում է կենդանուց նրանով, որ ունի խոսելու, մտածելու, հասկանալու, ընկալելու կարողություններ։ Բայց միայն այս տարբերությունները չեն, որ տարբերում են կենդանուն մարդուց։ Մարդու մոտ բաներ կան, որ ավելի զարգացած են քան կենդանիների և կան հակառակը։ Օրինակ՝ շների մոտ ավելի զարգացած է լսողությունը, իսկ արծիվների մոտ ավելի զարգացած է տեսողությունը։