Այսօր երեքշաբթի է՝ ճամբարային երկրորդ օրը։ Այսօր մենք տարազի էսքիզներ արեցինք, որը հետո դառնալու է վզնոց։ Հետո գնացինք պարի և պարեցինք <<Մայրոքե>>։
Category: Հունվարյան ճամբար
Հունվարյան ճամբար
Այսօր <<Հունվարյան ճամբարի>> առաջին օրն էր այս օրը հետաքրքիր էր և մի – քիչ խառը։ Ընկեր Թամարայի հետ խաղացինք թելերով խաղ, սկզբում մի – քիչ բարդ էր։ Հետո գնացինք երգի։ Այս օրը անցավ շատ հետաքրքիր և ուրախ։
Իմ Հունվարյան ճամբարը
Ինձ հունվարյան ճամբարից դուր եկավ ճանապարհորդությունները, արշավները և այս տարվա առաջին հեծանվավարությունը։Մենք ճամբարի ժամանակ գնացել էինք տեխնոլոգ-թարգմանիչների հետ միջին դպրոց, որպեսզի պատրաստենք <<Անուշապուր>>, նաև հասցրեցինք ճամբարի ընթացքում պիցցա պատրաստել և շատ համեղ էր ստացվել։Տեխնոլոգ-թարգմանչիների խմբով այցելել էինք Հ․ Կոջոյանի և Ա․ Սարգսյանի տուն-թանգարան,իսկ բնագետիկ խմբի հետ այցելել էինք <<Բնության թանգարան>>։ Ինձ հունվարյան ճամբարից դուր չեկավ, որ ճամբարը տևեց երեք շաբաթ, որովհետև կուզենայի որ բոլոր շաբաթները ճամբարային լինեին։Ճամբարում կփոխեի,որ ավելի շատ ճամփորդություններ,մարզական խաղեր,հետաքրքիր զրույցներ և հանդիպումներ լինեին։
