Բանավոր մաթեմատիկա

  1. Գտնել երկնիշ զույգ թվերի քանակը:
    1) 90 2) 45 3) 44 4) 89
  2. Գտնել 36-ի և 84-ի ընդհանուր բաժանարարների քանակը:
    1) 4 2) 5 3) 6 4) այլ պատասխան
  3. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 3 թվանշանը:
    1) 20 2) 19 3) 18 4) այլ պատասխան
  4. 10000-ից փոքր և 10-ից մեծ քանի՞ բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը 2 է:
    1) 9 2) 8 3) այլ պատասխան 4) 7
  5. Գտնել 1.2.3.……..93.94 (բազմակետերի փոխարեն հերթականությամբ բոլոր բնական թվերն են, մինչև նշված թվերը) արտադրյալի վերջին թվանշանը:
    1) 2 2) 4 3) 3 4) 0
  6. Մտապահված թիվը բազմապատկեցին 8-ով, այնուհետև ստացված թվից հանեցին 5 և ստացվեց 13-ից 7 անգամ մեծ թիվ: Գտնել մտապահված թիվը:
    1) 91 2) 12 3) 96 4) 86
  7. Ի՞նչ թիվ պետք է գրել ? նշանի փոխարեն, որպեսզի տեղի ունենա հետևյալ հավասարությունը
    28x3x14x2=42x?:
    1) այլ պատասխան 2) 28 3) 14 4) 56
  8. 1-ից մինչև 100 բնական թվերի շարքում, որքանո՞վ է զույգ թվերի գումարը մեծ կենտ թվերի գումարից:
    1) 50-ով 2) 100-ով 3) հավասար են 4) այլ պատասխան
  9. Յուրաքանչյուր րոպեում զամբյուղում եղած խնձորների թիվը կրկնապատկվում է: 12 րոպե հետո զամբյուղը լցվում է: Որքա՞ն ժամանակ հետո այն կիսով չափ կլցվի:
    1) 6 2) 11 3) 10 4) 9
  10. 3 մարդ 4 օրում հավասարաչափ ուտում են 24 կգ սնունդ: 8 մարդ 2 օրում քանի՞ կգ սնունդ հավասարաչափ կուտեն:
    1) 24 2) 32 3) 16 4) 48
  11. 2019 բնական թվերի գումարը 2020 է: Գտնել այդ բնական թվերի արտադրյալը:
    1) 2 2) 2020 3) այլ պատասխան 4) 2019
  12. Նշված թվերից ո՞րը կարող է լինել երկու հաջորդական բնական թվերի արտադրյալի վերջին թվանշան:
    1) 5 2) 9 3) 0 4) 3
  13. Հաղորդալարի մի կտորը 6 անգամ կարճ է երկրորդից, իսկ երկրորդ կտորը 125 մ-ով երկար է առաջինից: Գտնել երկրորդ կտորի երկարությունը:
    1) 150 2) 125 3) 25 4) 50
  14. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց թվանշանները ձախից աջ մեծանում են:
    1) 7 2) 28 3) 13 4) այլ պատասխան
  15. Մեկ նարինջը և երկու բանանը միասին արժեն 800 դրամ, իսկ նույն տեսակի մեկ բանանը և 2 նարինջը միասին արժեն 700 դրամ: Որքա՞ն արժե մեկ նարինջը:

800-700=100

Փաթիլը

Վերջացավ նոյեմբերը եկավ ձմեռ, օրերը սկսեցին ցրտել, կարճանալ, արջերը տաք քուն մտան, թռչունները չվեցին տաք երկրներ, մի քանի օր հետո եկավ ձյուն իհարկե ճերմակ, սպիտակ փաթիլներով։

Continue reading “Փաթիլը”

Բանավոր մաթեմատիկա

1.Արկղում կա 8 կարմիր, 9 կանաչ և 10 կապույտ գույնի գնդակներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել արկղից, որ նրանց մեջ լինի որևէ երկու գույնից գոնե 2-ական գնդակ։
1) 4 2) 6 3) 13 4) այլ պատասխան

Continue reading “Բանավոր մաթեմատիկա”

Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»

Կարդա՛  Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթը։Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Continue reading “Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»”