Ես Նարեն եմ,սովորում եմ Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանում։ Իմ մայրիկի անունը Լուսինե է,նա 44 տարեկան է։Մայրիկիս մանկության խաղերից են՝ յոթ քարը, կլաս, քարկտիկ, լյագուշկա, գնդակ գոռոցի, պահմտոցի, գործնագործ և շախմատ։ Այս խաղերից ես խաղացել եմ ՝ գործնագործը,կլասը,լյագուշկա, պահմտոցին։ Իսկ երբ 5 տարեկանում սովորեցի շախմատ խաղալ,շատ սիրեցի ու մինչև հիմա էլ խաղում եմ տատիկիս, պապիկիս,մայրիկիս հետ։
Ընտանիքով համտեսեցինք միջինքը,որի մեջ դրել էինք լոբու հատիկ՝ բաժին ընկավ ինձ։
Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնաբլիթ, կուտապ և այլ անվանումներով։ Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Միջինքն նման էր ամանորյա տարեհացին։Միջինքը կտրելու ծեսը․ երեկոյան տան ավագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին և կտրում էր։ Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին։ Ում բաժնից որ նշանը դուրս գար, այդ տարվա հաջողակն էր համարվում։
Կար – չկար մի (ինչպի՞սի) բարի ծիծեռնակ կար։ Նա շատ էր սիրում (ի՞նչ անել) երգել։ Մի անգամ նա որոշեց ուտելիք (ի՞նչ անել) փնտրել և ․․․․․․ ճանապարհին թռչելուց տեսավ իր նման ծիծեռնակի,որ տխուր – տրտում նստած էր ճյուղի վրա։ Որոշեց մոտենալ, ընկերանալ և օգնել։ Լավ ընկերներ դարձան,հետո ձագեր ունեցան ու նոր բույն շինեցին։
9. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր․
Ծով -ից հավ
ծով – զով – հով – հավ
10. Հորինի՛ր։
Սառնարանում ապրող մտքերը
Կար – չկար մի սառնարան։Ձմեռ էր։Սառնարանում համերաշխ ապրում էին մտքերը։Ամբողջ ձմեռ առանց վիճելու,ինչ ասում էին համաձայն էին։Իսկ երբ եկավ ամառը,նրանք սկսեցին վիճել,թե ով պետք է առաջինը գնա բակ,թռչունների ծլվլոցը լսի,ծառից միրգ ուտի,չփչփացնի առվակի մեջ,խաղա բակում։Որոշեցին,ով բարի մտքեր ասի,առաջինը կգնա։
Ամպոտ սարեն ուրախ ձենով Ջուր է գալիս,անցնում շենով։ Մի թուխ մանուկ դուրս է վազել, Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես, Ու դարձել է՝ խոսել էսպես․ –
– Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ, Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն սարեն կուգամ մթին, Որ հին ու նոր ձյունն է գլխին։
– Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ․ Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն առուն կերթամ զվարթ, Ուր ափերն են շուշան ու վարդ։
– Դու ո՞ր այգին կերթաս,ջրի՛կ․ Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն այգին կերթամ դալար, Որ տերն է ժիր մեջն այգեպան։
Հարցեր և առաջադրանքներ
1. Գտի՛ր հետևյալ բառերի Ա․ հոմանիշները մանուկ – երեխա դալար – երկար Բ․ հականիշները ժիր – աշխույժ պաղ – սառը
2. Որտեղի՞ց է հոսում առվակը։Նշի՛ր այն տողերը,որտեղ դա երևում է։
Ամպոտ սարեն ուրախ ձենով Ջուր է գալիս,անցնում շենով։
– Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ, Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն սարեն կուգամ մթին, Որ հին ու նոր ձյունն է գլխին։
3. Նկարի՛ր քո պատկերացված առվակը։
Հիմա կպատմեմ իմ պատկերացրած առվակին։Իմ պատկերացրած առվակը կապույտ է,վրան կա կամրջակ,իսկ առվակի ջրով սնվում են ծառեր,ծաղիկներ, խոտեր և դաշտեր։Իսկ կամրջակով անցնում են մարդիկ,որտեղով հոսում է առվակը։
Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել: Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկն հարցրեց նրանց. — Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ: — Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք: — Ես երևակայական վագր եմ: — Ես երևակայական ձի եմ: — Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն: — Գորգի տակ,-պատասխանեց ձին,-Չէ՞ որ խոտն էլ է երևակայական: — Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին: — Ոսկորնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան: Հետո նա մտավ գորգի տակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ: Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում: Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ: Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.— Խոտով բրդուճ: Շեյլան չհավատաց ականջներին։ — Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում: Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ. — Ես ձեռքի ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամաը քանի՞սն է: — Եղավ,-ասաց Շեյլան: Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:—Մեծ-մեծ Շնորհակալություն քեզ, Շեյլա,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան: — Մտացեք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ: — Դե՜… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին: — Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս: Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է: — Այո, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց հանար հովանոց նկարեց: — Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր: — Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա գլխում մի միտք ծնվեց. «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց, զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ:Երբ առավոտյան Շեյլին հյուրասենյակ մտավ, հայտնվեց ջրում: Իսկ վագրն ու ձին նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին: — Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան: Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից խռմփոցի ձայն էր լսվում:
Հարցեր և առաջադրանքներ
1. Քո կարծիքով ինչպիսի՞ն էին երևակայական ձին և վագրը։ Ձին և վագրը հյուրասեր էին և ապրում էին հյուրասենյակում։ 2. Պատմի՛ր աղջկա մասին։ Աղջիկը բարի էր,սիրում էր օգնել ընկերներին։Նա հավատում էր,որ գորգի տակ վագր և ձի էին ապրում։Ու անընդհատ կատարում էր նրանց ցանկությունները։ 3. Ի՞նչ կուզենայիր ունենալ գորգի տակ։Ինչու՞։ Ես կուզենայի գորգի տակ ունենայի կախարդական և երևակայական մեծ շուն,որպեսզի նստեի վրան և թռչեի,գնայի զբոսնելու։ 4. Նկարագրի՛ր ձեր հյուրասենյակը։ Մեր հյուրասենյակը գեղեցիկ է,պատին փակցված է հեռուստացույց,դիմացի պատին գեղեցիկ նկարներ կան ամրացված,սեղան,աթոռներ,բազմոց, փոքրիկ սեղան։Կա նաև պահարան սպասքի և գրքերի համար։ 5. Իսկ դու ու՞մ հետ և որտե՞ղ կուզեիր ապրել։ Կուզեի ապրել ընտանիքիս հետ բնության գրկում՝ մեծ առանձնատանը։ 6. Կանաչով նշված բարդ բառերի արմատներով նոր բառեր կազմի՛ր։ Հյուրասենյակ=հյուր+սենյակ,հյուրընկալ,ննջասենյակ Ժամացույց=ժամ+ցույց,ժամագործ,ցուցանակ 7. Դեղին նշված բառերի հականիշ բառերը գրի՛ր։ Հին-նոր Տակ-վրա Կամաց-արագ Քիչ-շատ Հայտնվեցին-անհետացան Լուռ-աղմկոտ Առավոտյան-երեկոյան 8. Նախադասությունը համառոտի՛ր՝ թողնելով ո՞վ,ի՞նչ է անում հարցերին պատասխոնող բառերը։
Ա․ Հրուշակագործը պահեստում ունի 14 կգ ալյուր։Երկուշաբթի օրվանից նա պետք է ամեեն օր 3 կգ ալյուրով բլիթներ պատրաստի։Շաբաթվա ո՞րերորդ օրը կվերջանա ալյուրը։
Պատասխան՝ ուրբաթ
Բ․ Քանդակի արվեստանոցում կար 24 կգ կավ։Մարտի 9-ից սկսած՝ քանդակագործը օրական 3 կգ կավ է օգտագործում։Ամսի քանիսի՞ն կվերջանա եղած կավը։
Պատասխան՝ մարտի 16
Գ․ Բերքահավաքի ժամանակ սալոր քաղելու համար Աննան կանգնեց 17 սանդուղք ունեցող աստիճանի մեջտեղի սանդուղքի վրա։Ո՞րերորդ սանդուղքին կանգնեց Աննան։