Ես՝ տարիներ անց՝ իմ տոնին

Ես տարիներ անց չեմ պատկերացնում իմ տոնին, քանի որ չգիտեմ թե հետագայում ինչ կլինի։ Կարծում եմ կամ տխուր կլինեմ կամ ուրախ։ Կարծում եմ ավելի շատ տխուր կլինեմ քան ուրախ, քանի որ ավելի մեծ կլինեմ և հետաքրքիր չի լինի։ Միգուցե նաև ուրախ լինեմ։

Ի՞նչ դեր ունեն ֆիլմերն իմ կյանքում

Ֆիլմերը մեծ հետք են թողնում մարդու վրա։ Կան ֆիլմեր, որոնք ուսուցողական են և կան ֆիլմեր, որոնք ուսուցողական չեն։ Մարդիկ սիրում են տարբեր ժանրեր։ Իմ չսիրած ժանրը կռիվ ֆիլմերն են, իսկ սիրածս ժանրը սիթքոմները, հումորային ժանրը և ինձ հետաքրքրող նորություներն են։ Եվ մի քիչ էլ սարսափ ֆիլմերը։ Դիտել եմ մի ֆիլմ, որը մի տղայի կյանքի մասին էր։ Նա շատ լավ էր սովորում, կիրթ էր և դաստիարակված։ Նա ցանկանում էր դառնալ դերասան, իսկ ծնողները դեմ էին։ Ծնողներից գաղտնի նա դերեր էր խաղում ներկայացման մեջ։ Բոլորը հիացած էին նրա ներկայացումներով, բայց նրա հայրը չէր ընդունում, որ նա դառնա դերասան։ Իսկ վերջում ցավալի վերջաբան է լինում։

Վախենալի պատմություն

Ես Նարեն եմ և այսօր կպատմեմ մի պատմություն։ Գիշերվա ժամը 1-ն էր դեռ քնած չէի։ Բոլոր լույսերը կամաց կամաց մարում էին։ Ես այս պատմութունը գրում իմ ընկերուհուն։

Ստեղծագործական աշխատանք

Ես ու մայրենին

Ես մայրենի լեզուն շատ եմ սիրում։ Ես այս տարի շատ բան եմ սովորել մարենի լեզվից։ Անցել ենք արևմտահայերեն առակներ, հականիշներ, հոմանիշներ, առակներ, դարձվածքներ և այլն։ Ես առհասարակ շատ եմ սիրում իմ լեզուն։ Ընկեր Արևիկի հետ անցանք տարբեր հետաքրքիր և զվարճալի առակներ։ Ես այս տրի ևս շատ բան սովորեցի մայրենի լեզվից։ Ես այս տարի զարգացրի բառապաշարս։ Գրեցինք տարբեր ստեղծագործական աշխատանքներ, շարադրություններ։ Արել ենք նաև բառքամոցիներ, ֆլեշմոբեր և քննարկել ենք տարբեր առակներ։ Ես այս տարի ևս շատ բան սովորեցի և հետաքրքիր դասեր ունեցանք ընկեր Արևիկի հետ։  

Նամակ ընկերուհուս

Ես այս նամակը գրում եմ իմ ամենամոտիկ ընկերուհուն։ Նրա հետ շփվում եմ արդեն համարյա երեք տարի։ Նրան շատ եմ սիրում և կիսվում նրա հետ։ Մենք բավականին շատ բաներ գիտենք իրար մասին։ Ես չեմ ուզում նրանից հեռանալ։ Նա իմ ամենամոտ ընկերուհին է։ Նրա հետ շատ զվարճալի է և հետաքրքիր։ Բոլոր ակնթարթերը նրա հետ դառնում է րոպեներ։ Ես նրա հետ շփվում եմ իր բարության համար։ Նա ունի թույլ կողմեր, բայց դա ինձ չի անհանգստացնում։ Ես նրան շատ եմ սիրում և պատրաստ եմ ամեն բան հանուն նրա։ Նրա հետ կիսվում եմ և ուտելիքով և գաղտնիքներով։

Նարեից Միլենային

Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ

Որոշ մարդիկ գեղեցիկ են արտաքուստ, բայց ոչ ներքուստ։ Նրանք կարծում են, որ եթե գեղեցիկ լինեն արտաքուստ նաև կլինեն գեղեցիկ ներքուստ։ Մարդիկ կան որոնք տգեղ են արտաքուստ, բայց գեղեցիկ են ներքուստ։ <<Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ>> մարդիկ այս նախադասությունը սխալ են հասկանում և դրա համար օգտագործում են արհեստական ճանապարհը։ Պետք է այնպես անել, որ մարդիկ ընդունեն ձեր իսկական գեղեցկությունը։ Պետք չէ ձևանալ ուրիշ մարդ, նմանվել ուրիշներին, դառնալ նրանց պես։ Մարդիկ գեղեցկությունը սխալ են հասկանում։ Եվ դառնում են այլ մարդ։ Աստված տվել է այնքան գեղեցկություն ինչքան պետք է։ Մարդիկ կոսմետիկ միջոցներով փակում են իրենց գեղեցիկ դեմքը։

Եղեք գեղեցիկ

Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա

Երբ առաջին անգամ գնացի գիմնաստիկայի ինձ մոտ ոչինչ չէր ստացվում։ Բայց հիմա որոշ բաներ ստացվում են։ Երբ փորձում էի չէր ստացվում և էլ չէի փորձում, բայց հիմա անընդհատ փորձում եմ, որպեսզի ստացվի։ Փորձում եմ շատ աշխատել, որպեսզի կարողանամ յուրացնել։ Բավականին շատ բաներ եմ սովորել։ Շատ եմ ուզում, որ բոլորի երազանքները կատարվեն։

Չարենցը սեր է

Չարենցը հայ մեծ բանաստեղծ է բոլորի համար։ Չկա այնպիսի մարդ, ով չսիրի Չարենցի բանաստեղծությունները, բալլադները, պոեմները։ Չարենցի բանաստեղծությունները բոլորս էլ շատ ենք սիրում։ Շատ եմ սիրում նրա բանաստեղծություններից <<Ես իմ անուշ Հայաստանի>>։ Չարենցը բոլորի սրտում էլ մեծ տեղ է զբաղեցրել։ Մենք պարտական ենք Ռեգինային, որ կարողանում ենք կարդալ Չարենց։ Չարենցի բանաստեղծությունները շատ խորը իմաստ ունեն և փոխաբերական իմաստ։