Քայքայման և միացման ռեակցիաների օրինակների հավասարումները

Ջրի քայքայումը

Ջուր → ջրածին + թթվածին

2H2O → 2H2 + O2

Կրաքարի (կավճի) քայքայումը: 

Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազ 

CaCO3 → CaO + CO2

Երկաթի սուլֆիդի առաջացումը.

Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ

Fe + S → FeS

Քանակաչափություն. Նյութի քանակ, մոլ, մոլային զանգված

Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ)  ֆիզիկաքիմիական մեծությունը` n :

քիմիա

Ատոմի կառուցվածքը

Ջ. Ջ. Թոմսոնը 1897թ.-ին հայտնաբերեց, որ ատոմներից կարող են անջատվել էլեկտրական լիցքավորված շատ փոքրիկ մասնիկներ, որոնց անվանեցին էլեկտրոններ: Ավելի ուշ ֆիզիկոսներն ապացուցեցին, որ ատոմը բարդ կառուցվածք ունի: 

քիմիա