Լաբորատորիայում․Գազի ճնշումը հաստատող փորձեր
ֆիզիկա 7Category: Ֆիզիկա 7
Ճնշման ուժ և ճնշում. Ֆիզիկա 7
1. Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:
ֆիզիկաԼաբ․ աշխ․ Ֆիզիկա 7
Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը
Աշխատանքի նպատակը․ փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր․ լաբորատոր լծակ, ամրակալան բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ։
Աշխատանքի ընթացքը․ հիշենք լծակի կանոնը՝
Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։
Այս կանոնը կարելի արտահայտել բանաձևով՝
F1/F2 = լ2 / լ1,
որտեղ F1 – ը և F2 – ը լծակի վրա ազդող ուժերի մոդուլներն են լ1 – ը և լ2 – ը այդ ուժերի բազուկները։
Ընթացքը՝ Լծակը ամրացրեցի ամրակալանին այնպես, որ այն ազատ պտտվի ամրացված առանցքի շուրջը։
Լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեցի հորիզոնական դիրքում։
Պտտման առանցքից որոշակի հեռավորության լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց, իսկ ձախ բազուկի վրա կախեցի մեկ ծանրոց և այն տեղափոխելով գտա այն տեղը, երբ լծակը նորից հավասարակշռվեց։ Այնուհետև չափեցի այդ տեղը և պտտման առանցքի այդ հեռավորությունները։
Ուժաչափով որոշեցի ծանրոցների վրա ազդող ուժերը՝ F1 – ը և F2 – ը։ Արդյունքները գրանցեցի ներքևի աղյուսակում։
Նույն փորձը կատարեցի աջ բազուկի ծանրոցները թողելով նույնը, իսկ ձախինը հաջորդաբար կատարեցի երկու ծանրոցով և երեք ծանրոցով։
Փորձ 1
լ1 = 9սմ = 0,09 մ F1/F2 = լ2 / լ1
լ2 = 18սմ = 0,18 մ 1 Ն / 0,5 Ն = 0,18 մ / 0,09 մ
F1 = 1 Ն 2 = 2
F2 = 0,5 Ն
Փորձ 2
լ1 = 9սմ = 0,09 մ F1/F2 = լ2 / լ1
լ2 = 9սմ = 0,09 մ 1 Ն / 1 Ն = 0,09 մ / 0,09 մ
F1 = 1 Ն 1 = 1
F2 = 1 Ն
Փորձ 3
լ1 = 6սմ = 0,06 մ F1/F2 = լ2 / լ1
լ2 = 8 = 0,08 մ 1 Ն / 1 Ն = 0,06 մ / 0,08 մ
F1 = 1,5 Ն
F2 = 1 Ն
Մեխանիկական աշխատանք
Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I >>-ից էջ81ից մինչև էջ85։
Տարբերակ 1
I. Աշխատանք կատարվում է, երբ ավտոբեռնիչը բարձրացնում է բեռը։
Պատ․՝ 3
II. P = 6Ն A = P . S = 6 Ն ․ 2մ = 12 Ն մ = 12 Ջ Պատ․՝ 3
S = 2մ
———-
A – ?
Տնային առաջադրանք․ Ֆիզիկա 7
Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից.էջ39-ից մինչև 44-ը
ֆիզիկաՄարմնի կշիռ․ Առաջադրանքներ․ Ֆիզիկա 7
Խնդիրների լուծումներ Վ․ Ի․ Լուկաշիկի խնդրարքից
ֆիզիկաՄարմնի կշիռ․ Ֆիզիկա 7
1.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:
ֆիզիկաԱռաձգականության ուժ: Հուկի օրենք: Ուժաչափ․ Ֆիզիկա 7
1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա
ֆիզիկաՆյուտոնը, տիեզերական ձգողությունը և ․․․ խնձորը․ Ֆիզիկա 7
Ֆիզիկայից անցնում ենք ուժեր, տիեզերական ձգողությունը թեմաները պարզվեց, որ ուժի միավորը անվանել են անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի անունով, ինձ շատ հետաքրքրեց այդ պատմությունը հատկապես խնձորի պատմությունը։

