Ամառային արձակուրդներին

Ամառային արձակուրդներին հանգստացել եմ Սևանում: Խաղողօրհնեքի օրը բարձրացել եմ Սևանի եկեղեցին, մոմ եմ վառել: Ծննդյանս օրն անցկացրել եմ Սևանում, շատ նվերներ եմ ստացել: Լողացել, մայրիկիս հետ թենիս եմ խաղացել ու լավ ժամանակ եմ անցկացրել: Այս տարի նույնպես <<Վիշապ>> հանգստյան գոտում ներկա եմ գտնվել Beard Fest հեղինակային երգի փառատոնին: Լսել եմ Ռուբեն Հախվերդյանի <<Իմ փոքրիկ նավակ>> երգը:

This slideshow requires JavaScript.

Ամառը կրթահամալիրի քոլեջում

Ամառային արձակուրդներին եղել եմ քոլեջի ջերմոցի լաբորատորիայում: Այնտեղ կային խամյակներ,ծովախոզուկներ,կրիաներ և թութակ: Կերակրեցի կենդանիներին,օգնեցի տիկին Շողիկին ջրել ծաղիկները,հեծանիվ քշեցի և եղա գինու դպրոցում:

Ամառը Հյուսիսի ճամբարում

Արձակուրդներիս մասնակցել եմ Հյուսիսային դպրոցի ամառային ճամբարին: Շատ հետաքրքիր ժամանակ եմ անցկացրել: Լողացել եմ, հեծանիվ եմ քշել, նկարել, կավով եմ աշխատել, գնացել եմ ագարակ`կերակրել կենդանիներին: