Ինչպես սուջուխ պատրաստել

Մեկ մետրանոց թելերի վրա շարում ենք թարմ ընկույզը և մի քանի օր կախում, որպեսզի լավ չորանա: Դոշաբից թանձր շփոթ ենք սարքում և թելի վրա շարած ընկույզը թաթախում են մեջը: Կախում ենք, տակը դնում փոքրիկ պնակներ, որպեսզի շարոցից ծորացածները հավաքվեն մեջը: 10-15 օր անց ընկույզից շարանները պատրաստ են:

Ինչպիսի՞ն է իսկական սեբաստացին

Իսկական սեբաստացին պետք է լինի մաքրասեր, որովհետև որ մեր խոտերը մաքուր լինեն ու մենք մաքուր օդ կշնչենք։

Իսկական սեբաստացին պետք է լինի աշխատասեր, որովհետև մենք պետք է սովորենք, որ խելացի լինենք։

Իսկական սեբաստացին պետք է լինի խելացի, որովհետև մենք, եթե չսովորենք ոչ մի բան չենք իմանա։

Իսկական սեբաստացին պետք է լինի հետաքրքրասեր, որովհետև հետաքրքիր նյութեր,գրքեր ենք կարդում։

Ինչու՞ եմ սիրում կրթահամալիրը

Ես սիրում եմ մեր կրթահամալիրը, որովհետև այստեղ հեծանիվ ենք վարում, ուսուցիչները բարի են, հաճած ճամփորդության ենք գնում, օրինակ գնում ենք եկեղեցի, Օշական սիրուն բնություն նկարելու: Դպրոցում մենք համակարգիչներով ենք աշխատում, ընտրության դասաժամեր ենք անում, նոր ծրագրեր ենք սովորում, օրինակ սովորեցի PowerPoint ծրագիրը, նաև մեր միջավայրն ենք խնամում։

Խնձորատոն

Աշնանային արձակուրդներին գնացել եմ Նոր Գեղի խնձոր հավաքելու։Շատ մեծ այգի էր։ Այնտեղ գույնզգույն խնձորներ կային` կանաչ, կարմիր, դեղին։ Ես խնձորը հավաքում էի ու լցնում դույլի մեջ։ Հետո տանում էին լավն ու վատը տեսակավորում, լավը լցնում հատուկ արկղերի մեջ, իսկ մնացածը ուղարկում են գործարան, որ պատրաստեն խնձորի ջեմ։

Մի քանի օր հետո էլ մասնակցեցի խնձորի փառատոնին։ Գյուղի դպրոցներն ու մանկապարտեզի աշխատողները կազմակերպել էին ցուցադրություն խնձորին նվիրված։ Տարբեր սեղաններ կային։ Սեղանները զարդարել էին խնձորի պահածոյացված մուրաբաներով, հյութերով, ջեմերով, խնձորի քացախով, խնձորով պատրաստված թխվածքաբլիթներով ու շատ համեղ այլ բաներով։ Ցուցադրության ժամանակ զամբյուղում փոքրիկ ոզնի տեսա, որը խնձոր էր ուտում։ Երգում-պարում էին ու խնձորի գովքն էին անում։

Շատ ուրախ ժամանակ անցկացրի։