Ինչպես սուջուխ պատրաստել

Մեկ մետրանոց թելերի վրա շարում ենք թարմ ընկույզը և մի քանի օր կախում, որպեսզի լավ չորանա: Դոշաբից թանձր շփոթ ենք սարքում և թելի վրա շարած ընկույզը թաթախում են մեջը: Կախում ենք, տակը դնում փոքրիկ պնակներ, որպեսզի շարոցից ծորացածները հավաքվեն մեջը: 10-15 օր անց ընկույզից շարանները պատրաստ են: