Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը (անգիր):
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:
- Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
3. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:
Բանաստեղծութունը աշնան գույների,քամու և ջրերի,ձայների և շարժման մասին է։
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
4.Գրի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Ոսկեզօծվել – 10 տառ,11 հնչյուն, տերև – 4 տառ, 5 հնչյուն, ոսկի – 4 տառ, 5 հնչյուն, ջրվեժ – 5 տառ, 5 հնչյուն
5. Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:
Բանաստեղծությունը աշնան հարուստ գույների, քամու և ջրերի ձայների, բնության մասին է։
Առաջադրանքները կատարի՛ր բլոգումդ: