Փոքրիկ Իշխանը

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ. 

— Սա ի՞նչ առարկա է: 

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը: 

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ: 

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել: 

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես: 

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է… 

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց. 

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել: 

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի. 

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել: 

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից. 

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ… 

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով: 

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ: 

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց. 

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի: 

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ: 

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր: 

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի… 

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց. 

— Բայց ո՞ւր կարող է գնալ: 

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև… 

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ. 

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է: 

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց. 

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա… 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: 

Դարձավ, խորհրդավոր, գաղտնիք, փորձեց 

  1. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը. 

ա/ չընդհատվող 

բ/ ընդհանուր 

գ/ընդհանրապես 

դ/ հատ-հատ 

  1. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները. 

Պարզ – բարդ 

Գեղեցիկ – տգեղ 

Երկար – կարճ 

Ուղիղ – թեք 

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը: 

ա/ մեղմորեն – ածանցավոր 

բ/ ինքնաթիռ — բարդ 

գ/ մանչուկ — ածանցավոր 

դ/ տուն – ածանցավոր: 

  1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի. 

ա/ հարց – հարցեր 

բ/ նկար – նկարներ 

գ/ գառ – գառներ 

դ/ մոլորակ – մոլորակներ 

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: 

Ո՞րն  է  սխալ. 

ա/երկար — ածական 

բ/ մոլորակ – գոյական 

գ/ ինքնաթիռ – գոյական 

դ/ փոքրիկ — թվական 

  1. Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին): 

Տեսնել – տեսավ 

Ընկնել – ընկավ 

Կապել – կապես 

Տխրել – տխրեց 

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը: 

Նա գլուխը մեղմորեն օրորում էր: 
ենթակա – նա 

ստորոգյալ – օրորում էր 

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն: 

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել: 

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր: 

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ : 

Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում։ 

  1. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը: 

Գեղեցիկ, զրնգուն 

  1. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ. 

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել 

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում 

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել 

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ 

  1. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը. 

Նա հարցրեց. ՙՙՍա ին՞չ առարկա է՛՛ 

  1. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.  

Հեռու շատ հեռու փոքրիկ Իշխանի մոլորակից հեռու։  

  1. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը: 

Այսինքն մարդ եթե գնա ուղիղ և ճանապարհը փակ լինի մարդ չպետք է հետ գնա ուղակի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s