Գարունը խոսո՞ղ է, նամակներ գրո՞ղ և գեղեցիկ

Գլուխ 1

Կար-չկար գարուն։Երեխաները ամեն առավոտ երգում, պարում, արտասանում էին՝ <<Գարունը այնքան ծաղիկ է վառել, գարունը այնպես պայծառ է կրկին․․․>>, <<Գիտեք , որ գարուն է արդեն>>, <<Ձմեռը հալվել, դարձել է առու,
դարձել է առու, դարձել է վտակ>>, և այլն։ Մեկ էլ հանկարծ մի աղջիկ գնում է բակ հատապտուղ, միրգ և բանջարեղեն հավաքում, գնումներ կատարում։

Գլուխ 2

Այդ երկրում կար մի թագավոր, այդ թագավոր այնքան ագահ, այնքան գոռոզ էր, որ չէր ուզում գարունը գա։ Եվ գնում կանգնում է մի ծառի տակ և աղաչելով ասում․

— Այ ծառ խնդրում եմ այս տարի մի ծաղկիր ինչ կլինի —

Ծառը պատասխանում է

— Ոչ, ես պետք է աճեմ-աճեմ, որպեսզի բոլորը ինձանով հիանան —

Թագավորը ավելի ու ավելի է կատաղում և թագավորական կացինը բերում է և ուզում է ծառը կտրի և ծառը վախենալով ասում է․

— Ինձ մի կտրիր ես էլ չեմ աճի ամեն տարի —

Թագավորը ուրախանում է և ճանապարհին անընդհատ ինքն իրեն ասում է․

— Ինչ լավ է գարունը կտեսնի, որ այդ ծառը չի աճում, կնեղանա և էլ չի գա —։

Գլուխ 3

Գարունը տեսավ ծառին և տխրեց։ Երեխաներից մեկը ստացել էր գարունից նամակ։

Նամակում գրված էր․ <<Իմ սիրելի փոքրիկներ ես մյուս տարիներին չեմ գալու, բայց ձեզ մեկ-մեկ նամակներ կգրեմ և այդպես ինձ կհիշեք>>։

Եվ երբ երեխաները կարդացին նամակը շատ տխրեցին և զարմացան, քանի որ գարունը կարողանում էր գրել և խոսել, բայց երեխաները այդպիսի նամակներ մյուս եղանակներից չէին ստացել։

Երեխաները գարնանը նամակով պատասխանեցին․

<<Մեր սիրելի գարուն ինչու դու էլ չես գա ամեն տարի դու ուրախությամբ գալիս ես այս անգամ և մյուս անգամ չգաս մենք քեզանից կնեղանանք>>

Գարունը պատասխանում է․

<<Ախր մեկ ծառ ինձ անարգել և չի աճել>>

Երեխաները գարունին գրում են․

<<Գարուն-գարուն այդ ծառին գրիր ինչո՞ւ չի աճել այս տարի>>

Գարունը մտածում-մտածում է երեխաների ասածի մասին և համաձայնելով չծաղկած ծառին գրում է․

<<Այ ծառ ինչո՞ւ դու այս անգամ չես աճել, ես քեզ վրա բարկանում եմ>>։

Ծառը գարնանը նամակով պատասխանում է․

<<Ինձ թագավորը խնդրել է, որ չաճեմ, իսկ եթե աճեմ ինձ կացնով կկտրի>>։

Գարունը զարմանում է և գրում․

<<Բայց ինչո՞ւ է թագավորը խնդրել, որ չաճես>>

Ծառը գրում է․

<<Թագավորը ինձ այդ մասին չասաց>>։

Գարունը թագավորին նամակ է գրոմ․

<<Մեր հարգարժան թագավոր ինչո՞ւ ես ծառին ասել, որ այս տարի չաճի>>

Թագավորը բարկանալով գարնանը պատասխանում է նամակով․

<<Որովհետև ես քեզ ատում եմ>>։

Դրանից հետո ոչ մի երեխա գարնան երեսը չտեսավ, գարունը կորել-կորել էր։ Բայց գարունը չեր մոռանում ուրախ զվարթ երեխաներին, որոնք հոգով և սրտով սիրում և հավատում էին, որ գարունը կգա և նրանց կուրախացնի։

Գլուխ 4

Մի օր գարունը սկսեց չսիրել թագավորին, երեխաները նույնպես սկսեցին չսիրել թագավորին, որովհետև գարունին նեղացրել և ջղայնացրել էր։

Եվ, երբ գարունը նայում-նայում է չի տեսնում թագավորին որոշում է, որ այս տարի պետք է լինի գարունը, բայց թագավորը չեր փոխվել, բայց այդ մասին չգիտեր գարունը։ Եվ թագավորը հենց որ տեսավ գարուն է, ավելի շատ ջղայնացավ և գոռոզացավ։

Հենց գարունը տեսավ թագավորին, թագավորը հարցրեց․

— Այ գարուն այսքան տարի չէիր եկել ինչո՞ւ ես որոշել, որ պետք է գաս հենց այս տարի —

Գարունը պատասխանում է․

— Ես եկել եմ, որպեսզի բոլոր չար մարդկանց բարիացնեմ հատկապես՝ քեզ —

Թագավորը շատ է զարմանում, բայց էլի ու էլի ատում է գարնանը։

Երբ գարունը գնում է, գալիս է ամառ, իսկ գարունը գնում-գնում է հասնում է մի խրճիթի, որտեղ ապրում էր բարի, գեղեցիկ աղջիկ։Գարունը հարցնում է, իսկ աղջիկը զարմանում է և մտքում ասում․

— Գարունը խոսել էլ գիտի, ես այդ մասին չգիտեի —

Գարունը աղջկանից ուզում է դեղ, որը գցում են ճաշի կամ հյութի մեջ մարդուն դարձնում է ավելի ու ավելի բարի։Աղջիկը մեծ թասի մեջ լուռ ու մունջ սկսում է պատրաստել դեղը և մի քանի կաթիլ լցնում է ապակե տարայի մեջ։

Եկավ գարուն։ Գարունը բաժակի մեջ լցրեց ջուր և մի կաթիլ դեղ, որը բարի, գեղեցիկ աղջիկն էր տվել։Իսկ գարունը տվեց թագավորին և նա շատ զարմացավ և կասկածեց, բայց խմեց։Հենց որ խմեց օդ բարձրացավ և բարիացավ ու դրանից հետո երեխաները, բոլոր մարդիկ և գարունը ապրում էին խաղաղ, քանի որ թագավորը բարիացել էր և էլ չէր ատում գարնանը, այլ սիրում և ուրախանում էր հենց որ գարուն էր գալիս։ Թագավորը պաշտում էր գարունը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s