Մայրենիի ֆլեշմոբ

1․ Գրի՛ր հինգտառանի բառեր ուղղահայաց շարքով այնպիսի հերթականությամբ, որ երկրորդ տառերի հերթական ընթերցումով լինի «ձմեռ»:

Օձաձև
Ամրակ
Նեղուց
Առվակ

2․ Փոքրիկներին խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը (Ձմեռ պապ) ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Ի՞նչ խորհուրդ կավելացնես քո կողմից, ընտանիքիդ կողմից։

Համերաշխություն

3․Խառը տառերով բառեր են տրված․ գտի՛ր բառերը և կիմանաս Նոր տարվա անվանումներից։

Подпись отсутствует

Նավասարդ, ամանոր, տարեմուտ, տարեգլուխ

4․ Գուշակի՛ր հանելուկը, ինքդ էլ հորինի՛ր հանելուկ բնության որևէ երևույթի մասին։

Подпись отсутствует

Ամպ
Ոտքեր ձեռքեր նա չունի,
բայց պտտվում է երկրի շուրջ։

5․ Նախադասությունները ճիշտ դասավորելու դեպքում՝ կիմանաս Կաղանդ պապի մասին։Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։Նա հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։

Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։Նա հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

6․ Գրի՛ր ամանորյա այնպիսի օրհնանք-մաղթանք, որ ընթերցողը ուրախանա և ոգևորվի։

Թող այս տարի լինի խաղաղության,երջանկության,համերաշխության տարի։

7․ Շարունակի՛ր և հորինի՛ր պատմություն։ Չմոռանաս վերնագրել։ Ի՞նչ կլինի, եթե ամառը Նոր տարվա գիշերը հյուր գա ձմռանը։

Ի՞նչ կլինի, եթե ամառը Նոր տարվա գիշերը հյուր գա ձմռանը
Եթե ամառը հյուր գա ձմռանը, բոլորը կտխրեն, կշոգեն և չեն հասկանա ինչ անել։ Մարդիկ կփորձեն ինչ-որ բան ձեռնարկել։ Կխառնվեն իրար։

Leave a comment