Էլենի արկածները

Մի գարնան առավոտ Էլենը արթնացավ շատ ուշ, որովհետև գիշերը չէր կարողացել քնել, քանի որ չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ տեսել է իսկական դինոաշխարհ։ Արթնացավ, արագ հագնվեց ու շտապեց դպրոց, ճանապարհին փոքրիկ եղբայրը չարաճճիություն արեց, նա կանգնեց մի քարի վրա, քարը շարժվեց և լողաց։ Էլենը չհասցրեց, բայց քանի որ դինոզավրերը բարի էին, հասան օգնության և փրկեցին եղբորը։ Էլենը չռած աչքերով նայում էր, մինչդեռ նրանք փրկում էին եղբորը։ Դինոզավրերը աղջկան փորձեցին տանել իրենց աշխարհ, բայց պորտալը փակվեց, իսկ դա լինում է ամեն տարին մեկ, բայց նրանք այդքան սպասել չէին կարող, քանի որ կարող էին բռնվել։ Աղջիկը և մյուսները տուն պատրաստեցին այն այնքան գեղեցիկ էր, ինչպես պալատը։ Այդ օրը Էլենը դասի չգնաց, իսկ մյուս օրը ուսուցչուհի հանձնարարեց դինոզավրերի մասին տեղեկություն պատրաստել։ Նա հիշեց, որ տեսած դինոզավրերը հրաշալի նյութ կլինեն իր առաջադրանքի համար։ Գնաց կանգնեց դռան առջև և սուլեց, դինոզավրերը հայտնվեցին, ցուցադրություն կազմակերպեցին ամեն մեկը իրեն կարծում էր ամենագեղեցիկը, նրանք բոլորն էլ շատ գեղեցիկ էին։ Էլենը նկարահանեց, մոնտաժեց և ահա պատրաստ էր։ Ուսուցչուհին ամենաշատը հավանեց Էլենի աշխատանքը։ Այդ օրը պետք էր դպրոցի վրա ընկներ երկնաքար փոքրիկ, բայց խելացի եղբայրը մի պլան մտածեց։ Դինոզավրերը պատրաստեցին մի մեծ թուր, շպրտեցին երկնաքարի վրա, երկնաքարը մասերի բաժանվեց, ամեն մեկը բերեց մի հրթիռ և մասերը ուղղեցին դեպի երկինք։ Մի ամիս Էլենը աշխատում էր պորտալի վրա և վերջապես այն նորից բացվեց մեկ տարի սպասելու փոխարեն մեկ ամիս սպասեցին։ Դինոզավրերին լացելով հրաժեշտ տվեցին։ Էլենը և նրա եղբայրը այնքան լացեցին, որ մի գետ առաջացավ, ա՜խ երանի հիմա հրաբուխ լիներ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s