- Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից դո՛ւրս գրիր 5 գոյական, 5 ածական, 5 բայ։
Գոյական – մանուկ, մարդ, եզնատեր, իշատեր, հեքիաթ
Ածական – մեծ, տխմար, իմաստուն, շատ, քիչ
Բայ – սիրել, հասնում է, բղավում է, կանչում է, նայում է
- Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։
Մանուկ – խան, Սողոմոն, Թիֆլիս, Դանիել, Աստված, Բարեկենդան, Ավագ, Բաղդադ, Մեծ պաս
- Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։
Բարեկենդան
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Պահքի կարևոր լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոս: Նա անապատում 40 օր է անցկացրել: Մարդիկ Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ Պահքը: Մեծ Պահքի 40 օրերին գումարվել են նաև Զատիկին նախորդող 9 օրերը, և այն տևում է 49 օր: Մեծ Պահքն ավարտվում է Զատիկի` Հիսուս Քրիստոսի Հարության տոնով:
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։
Իմաստուն – խելացի, բանիմաց
Համրանալ – պապանձվել
Խնդություն – ուրախություն, հրճվել
Անշուք – հասարակ
Չքավոր – աղքատ, խեղճ, չունևոր
Աղախին – սպասուհի, նաժիշտ
Խուրջին – խարար
Պարգև – նվեր, ընծա
- Գրի՛ր տրված բառերի հականիշները՝ իմաստուն, հարուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։
Իմաստուն – հիմար, անխելք
Հարուստ – աղքատ, խեղճ, չունևոր
Անպատիվ – պատվավոր
Տխուր – ուրախ, զվարթ
Խավար – լույս, լուսավոր
Ծանրություն – թեթևություն
- Դասարանում կրկին դատ կանենք․ պատրաստվի՛ր։