Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը

  • Իմ Հյուսիսը. Հյուսիսային դպրոցն ու ես

Ես Հյուսիսային դպրոցը երբեք չեմ մոռանա, այստեղից ես շատ բան եմ սովորել։ Սովորել եմ հինգ տարի։

  • Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքները

Ինձ ամենաշատը դուր եկավ Արտասահմանը, հրաշալի ընկերուհիները, սասնալանջը, ճամփորդությունները, ուսուցիչներին, մաթեմը և արձակուրդները։

  • Մայր դպրոցն ու ես

Ես Հյուսիսային դպրոցում շատ-շատ բաներ եմ սովորել օրինակ՝ գումարել, հանել, կոտորակներ, բայց հաստատ Մայր դպրոցում էլ շատ բաներ կսովորեմ և լավ ուսուցիչներ կունենամ։

  • Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից

Երևի Մայր դպրոցը Հյուսիսային դպրոցի նման է։ Հաստատ այնտեղ լավ ընկերուհիներ ձեռք կբերեմ։

Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը

Ես Մայր դպրոցում եղել եմ, դրա համար ճանաչում եմ Մայր դպրոցը կիսով չափ։ Եղել եմ Մարմարյա սրահում, այնտեղ անցկացվում են միջոցառումներ, գիմնաստիկայի մարզադահլիճում, այնտեղ մասնակցեցի մարզական ստուգատեսի, գրադարանից եմ օգտվում, մարզադահլիճներից մի քանիսում եմ եղել, ունի ավագ և միջին դպրոցներ, շատ հյուրեր են եկել։

Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում։

Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում մարզասրահն է, այնտեղ պարապում եմ գիմնաստիկա։ Եվ գրադարանը հետաքրքիր գրքերի համար։