
Հարցեր
• Բացատրել «հայրենիք» հասկացությունը։
Ծննդավայր
• Ո՞րն է հայ ժողովրդի հայրենիքը։
Հայաստանը
• Ի՞նչ անվանումներով է հայտնի հայոց հայրենիքը։
Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, Հայք Արմենիա, Սոմխեթի
• Ի՞նչ ժողովրդներ են ապրում ՀՀ-ում։
Հայեր, ռուսներ, քրդեր, եզդիներ
• Նկարագրել Հայկական լեռնաշխարհի տեղն ու դիրքը։
Գտնվում է մերձ արևադարձային գոտում, չոր ցամաքային կլիմա ունի։
• Ի՞նչ լճեր կան հայկական լեռնաշխարհում, ո՞ր լիճն է գտնվում ՀՀ ներկայիս տարածքում։
Ուրմիա (Կապուտան) – Ուրմիան անհոսք լիճ է, կա ենթադրություն, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի Կասպից ծով՝ Ամարդոս գետի միջոցով
Ծովակ Հյուսիսո – գտնվում է լեռնաշխարհի հյուսիսում: Մակերեսը՝ 84 ք․կմ է: Գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա: Առավելագույն խորությունը 42 մետր է
Փարվանա – ամենաընդարձակն է Փարվանա լիճը, որի մակերեսը կազմում է 37,5 քառ. կմ, առավելագույն խորությունը 3,3 մ: Գտնվում է ծովի մակերևույթից 2079 մետր բարձրության վրա
Տաբածղուր – տաբածղուր անհոսք լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հյուսիսում ՝ Թրիալեթի լեռնաշղթայի հարավարևմտյան ստորոտին՝ 1991 մ բարձրության վրա։ Ունի հրաբխային ծագում։ Երկարությունը 6,5 կմ է, առավելագույն լայնությունը՝ 4 կմ, մակերեսը՝ 14,2 ք․կմ, խորությունը մինչև 40 մ
Մադաթափա – Մադաթափա լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հարավ-արևելյան հատվածում՝ ծովի մակարդակից 2112 մ բարձրության վրա։ Լճի մակերեսը՝ 8,78 ք․կմ է, ջրի ծավալը՝ 9,66 մլն խմ, միջին խորությունը՝ 1,5 մ, իսկ առավելագույն խորությունը՝ 1,7 մ է
Խոզապին – Խոզապին Լիճը կոչվում է նաև Կարծախի լիճ։ Գտնվում է Կարծախ գյուղից հարավ-արևելք։ Երկարությունը մոտ 11 կմ է, լայնությունը՝ մինչև 5 կմ, բարձրությունը՝ 1801 մ։
Եղե՞լ եք արդյոք այդ լճի ափին։ Ի՞նչ գիտես լճի մասին։
Եղել եմ Սևանում և Պարզ լճում
• Ի՞նչ լեռներ կան Հայկական լեռնաշխարհում։
Գեղամա, Խուստուփ, Մայմեխ, Թեղենիս, Արայի, Հատիս, Արարատ, Ատիս, Լալվար, Գութանասար