1․ Ծանոթանալ Վարդան Այգեկցու առակագրությանը։ Կարդալ և պատմել առակներ ձեր ընտրությամբ։
Էշին թոռ ծնվեց
Էշին ավետիս տվին՝ թե ցնծա և ուրախ եղիր և մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց: Եվ էշն ասաց. «Վայ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, չեն թեթևացնի ծանրությունն իմ մեջքի բեռան»:
Իմաստուն դատավորը
Մի մարդ ուներ չար կին և կինը կռվեց նրա հետ և ասաց. «Կարծում ես թե քո երեք որդիները քեզնից են : Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են»: Եվ նա հարցրեց թե, ո՞րն է իմը, և կինը չասաց: Եվ երբ հայրը մեռնում էր՝ ասաց. «Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն»: Եվ եղբայրները կռվում էին իրար հետ. մեկն ասում էր, թե ես եմ հարազատ որդին և մյուսը՝ թե ես եմ: Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ: Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա: Ով հորը զարկեր նետով, և նետը ծակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին: Եվ երկու որդիները զարկեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը: Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվին հայրենի կայքը:
2. Որ դարձվածքների իմաստն է սխալ բացատրված:
1.ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժպտալ
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ –պատիվը կորցնել
8. գլխին տալ — զղջալ, ողբալ
<<Իմ ընկերը>> վերնագրով գրել պատմություն և նկարել նրան Paint նկարչական ծրագրով։
Իմ ընկերը
Ես ունեմ շատ ընկերներ, բայց կպատմեմ երկուսի մասին։ Առաջինի անունը Միլենա է, իսկ երկրորդինը Հասմիկ։
Միլենայի հետ շփվում եմ 2 տարի, իսկ Հասմիկի հետ մեկ ամիս։
Միլենան բարի է, չարաճճի և լավ ընկեր, նրա հետ շատ մոտիկ եմ։
Հասմիկին գնալով ավելի ու ավելի լավ եմ ճանաչում։