Ողջույն իմ սիրելիներ։ Անցած շաբաթվա ընթացքում մենք ծանոթացանք Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակներին։ Պատմեցինք և քննարկեցինք առակների թաքնված իմաստներն ու մտքերը։
Փորձենք ամփոփել։
1.Թվիր և ներկայացրու, թե առակներն ինչ են սովորեցնում։
Մենք անցել ենք շատ առակներ, դրանք մեզ սովորեցնում են բարություն, հոգատարություն, ընկերասիրություն և օգնել միմյան։
2.Մարդկային բնավորության որ գծերն են քննադատվում առակներում։
Բարությունը, հոգատարությունը, ընկերասիրությունը, օգնելը և այլն։
3․Արդյո՞ք համամիտ ես առակներում ուսուցանվող մտքերի ու խրատների հետ։Հիմնավորիր կարծիքդ։
Այո, որովհետև առակներում մեզ սովորեցնում են բարություն, ընկերասիրություն և այլն։
4․ Փորձիր մտածել ու ներկայացնել․ եթե առակագիրները ներկա ժամանակ ստեղծագործեին, մարդկային բնավորության ինչպիսի՞ արատներ կամ առավելություններ կներկայացնեին առակներում։
Համեմատած անցյալին մարդիկ շատ են հանցագործություններ և չարություններ անում, դրա համար շատ կուզեմ, որ առակներում խոսվեն հանցագործությանը և չարիքին։
Տեղադրիր համապատսխան տառերը։
Հայոց լեզվի և այբուբենի մասին այնքան շատ է խոսվել և գրվել, որ ստացվել է մի խառնաշփոթություն, որտեղ դժվար է տարբերել ճիշտը սխալից, պարծենկոտությունը միամտությունից, գիտականը անհեթեթությունից: Այս հոդվածի նպատակն է պարզել այդ վիճակը և տալ որոշակիություն:
Ինչպես հայտնի է, որևէ ազգային լեզու շատ սերտ կապված է տվյալ ազգի ծագման և զարգացման հետ: Լեզվի մեջ պահպանվում են ազգի ճշմարիտ պատմությունը և շատ այլ ճշմարտություններ։ Լեզուն անմիջապես կապված է ուղեղի (մտքի) հետ: Այն անմիջապես արտահայտում է մարդու միտքը բանավոր կամ գրավոր տեսքով:
Գրավոր արտահայտվելու համար անպայման պետք է ունենալ գրային համակարգ (այբուբեն կամ ուրիշ համակարգեր): Այժմ հայտնի է, որ հայերն ունեցել են լեզու շատ վաղուց։ Եվ բանավոր, և գրավոր (աշխարհաբար և գրաբար): Իսկ այբուբենը մեզ տվել է Մեծն ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ 405թ․Բայց որտեղից է վերցրել կամ գտել՝ առայժմ պարզ չէ:
Ժամանակակիցները պնդում են, որ Մաշտոցին Աստված է տվել: Կան պնդողներ, որ Մաշտոցը երկար տարիներ ճամփորդելով և ուսումնասիրելով շատ այբուբեններ, կարողացել է ստեղծել հայկական այբուբենը: Այս հարցը մինչ օրս պարզված չէ: Բայց անկախ նրանից, թե ինչպես է գտել կամ ստեղծել հայոց այբուբենը, Մեսրոպ Մաշտոցի արարքը (գյուտը) համարվում է շատ մեծ քայլ Հայոց պատմության մեջ: Հայկական այբուբենը շատ մեծ դեր ունեցավ հայ ազգի պահպանման և գոյատևման պարագայում. դա անժխտելի է:
Ընտրիր օտար լեզվով որևէ առակ և փորձիր թարգմանել հայերեն լեզվով։
Առակներից ո՞րը շատ սիրեցիր և ինչո՞ւ։
Փորձիր վերնագրել նկարը, նկարագրել տեսարանը։ Գուցե հետաքրքիր փոքրիկ պատմություն ստացվի։

Ազատություն
Նկարում պատկերված է շունիկ, որը պատուհանից դուրս է նայում։ Այս նկարը ցույց է տալիս, որ պետք է կենդանիներին հաճախակի տանել զբոսանքի։ Հաճախ կենդանիները զգում են այն ինչ մարդիկ չեն զգում։ Պետք չէ կենդանիներին պահել տանը, դա շատ սխալ է։