Հայոց լեզու․ Տնային առաջադրանք

  1. <<Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ>> վերնագրով գրիր քո պատմությունը։

Ես մտածելուց հետո հասկացա, որ իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր մարդկանց, զինվորներին, մայրիկիս, հայրիկիս, ծնողներիս, ընկերներիս, ամբողջ Երևանը։ Իմ սիրտը չափսերով փոքր է, բայց ունի շատ տարողություն։ Ինչպե՞ս ամբողջ Երևանը, այո-այո անգամ ծնողներիս։ Այն կունենա հիվանդանոց, ոստիկանություն և այլն։

Տեքստից դուրս գրիր փոխաբերական մտքերը։

…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:

2,Կետերը փոխարինիր տրված բառերից մեկով։ Համեմատիր բառի իմաստները տարբեր նախադասություններում։

Փակվել,սուր,ալիք,փչել։

Սուր դանակ է պետք, որ այդ բիծը քերեմ։

Շատ սուր մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի։

Ալիքը խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց։

Կյանքի ալիքը նրան շպրտել էր ընտանիքից հեռու։

Քամին փչում էր ամբողջ ուժգնությամբ։

Ընկերները գիտեին , որ նա փչել էր , ոչ մի վագրի էլ չի հանդիպել։

Մոմն արևից փափկել ծռմռվել էր։

Մի քանի քաղցր խոսքից փափկել էր ,չորությունից ու խստությունից հետք չէր մնացել։

3. Լրացրու բաց թողած տառերը և անծանոթ բառերը բացատրիր։

Վարդանը սփրննեց, աչքերը շողացին մռայլ մի ցոլքով, և նա վերջին հայացքով մի ակնթարթում կտրեց զորագնդերը։ Նայեց նրանց, որոնք գնում էին դեպի սխրագործություն, որ չունի մահի երկյուղ։ Ահռելի ուժ իր թիկունքում զգաց ու վճռեց կռվել մինչև վերջին շունչը։

Շիփ-շիտակ զարկեց գետի մեջ՝ ուղիղ մատյան գնդի վրա։ Հայկական այրուձիի զորագնդերը մխրճվեցին պարսիկների մեջ. սկսվեց մի ահավոր նախճիր։ Մատյան գունդը ընկրկեց և սկսեց հետ հետ շրջվել՝ իրեն քաշելով պատառոտված ու շփոթված թևերը։ Վարդանը մի ակնթարթ    տատանվեց, բայց իսկույն և ետ․ մխրճվեց աջ թևը՝ Սունյաց ուխտադրուժ զորագնդերի մեջ, որոնք չկարողանալով     անդրադարձնել այդ հուժկու հարվածը, ժամանակ չունեցան սթափվելու։ Մոլեգնել սկսեց ռամկական կռիվը այդ անարվեստ, բայց ոգելից կռիվը։ Թվում էր՝ վրիժառու դարերի         կուտակված զայրույթն էր պոռթկում բռնակալների դեմ։

4.Կետերը փոխարինիր փակագծում տրված բառերից մեկով։

Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում։ (Նկարազարդ,զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին։ (Նկարազարդ ,զարդանկար)

Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստն էր , որ նրան շատ էր սազում։(Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի զարդանախշ արտացոլված է մեր երկրի բնությունը։ (Զարդանախշ,նախշազարդ)

5. Տրված բառերից նոր բառեր կազմիր — ական կամ ային ածանցներով։

Օրինակ՝ մանուկ- մանկական։

Լեռնային

Քաղաքական, քաղաքային

Անձրևային

Բարեկամական

Շնային

Զինվորական

Ցամաքային

Ծննդական

Տնական, տնային

Անապատային

Դևային

Հրեշտակային

Ստրակական

Պետական

Տոհմական

6. Աչք ու գլուխ բառերով կազմիր հնարավորին չափ շատ դարձվածքներ և հարադրություններ։

Աչքը մտնել, աչքով տալ, աչք գցել մեկի վրա, աչք փակել, աչք ծակել, աչք բացվել, աչքաթող անել, աչքը ելնել, աչքաբաց, աչքդ լույս, աչքը թոզ փչել, աչքը խոթել, աչքը ծակ, աչքը կարոտ մնալ, աչքը կպցնել, աչքը կտրել աչքը կուշտ։

Գլուխ կոտրել, գլուխ տալ, գլուխ գլխի, գլուխ գործոց, գլուխ դնել մեկի հետ, գլխի կոր, գլուխ հանել մի բանից, գլխակեր, գլուխ ջարդել, գլուխ տանել, գլուխը առնել գնալ, գլուխ գովել, գլուխը լվալ, գլուխը խառը լինել, գլխին փչել, գլուխը յուղ քսել։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s