- Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:
Ձյուն պատճառ
մուկ ոսկոր
այտ դեղ
միշտ կսկծալ
դառը դալար
սկիզբ ծաղիկ
Ձնծաղիկ, մկնդեղ, այտոսկր, մշտադալար, սկզբնապատճառ
2. Հարցում արտահայտող բառի փոխարեն համապատասխան ձևով (հոլովով) գրիր թանգարան բառը։
Տարիներ շարունակ թանգարանը սիրով ընդունում էր այցելուներին։
Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով։
Չի կարողանում կտրվել իր ստեղծած թանգարանից։
Ինչքան ենք հպարտանում ձեռագիր մատյանների թանգարանով։
Թանգարանում ամեն ինչ նույնն է, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել;
3.Տրված գոյականները հոգնակի դարձրու։
Գլուխ, թվական, աստղ, երկիր, սենյակ, հարևան, ծառ, պտուղ, տեր, ժապավեն։
Գլուխներ, թվականներ, աստղեր, երկրներ, սենյակներ, հարևաններ, ծառեր, պտուղներ, տերեր, ժապավեններ։
Մարդ, կին, գառ, ծոռ, հարս, ձուկ, մուկ, մատ, դուռ։
Մարդիկ, կանայք, գառներ, ծոռներ, հարսներ, ձկներ, մկներ, մատներ,դռներ
4. Տրված գոյականները դարձրու հոգնակի և տեղադրիր նախադասությունների մեջ։
Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ։
Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը ,ամեն ինչ լռեց։
Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտերը, որոնց ինքը մասնակցել է։
Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց։
Միայն անգղներն էին սավառնում այդ բերդի վրա։
Հետո գետաձիերը դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին։
Կեղտաջուրն ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով։