ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Արմատները բաղադրյալ բառի կազմում կարող են լինել հնչյունափոխված և անհնչյունափոխ։
Միայն արմատներով կազմված բաղադրյալ բառերը կոչվում են բարդություններ կամ բարդ բառեր։ Օրինակ՝ գծագիր, մեծահոգի։
Արմատով և մեկ կամ մի քանի ածանցով կազմված բաղդրյալ բառերը կոչվում են ածանցավոր բառեր ,օրինակ՝ միություն, նախագիծ։
Մեկից ավելի արմատներով և ածանցով կազմված բառերը կոչվում են բարդածանցավոր ,օրինակ՝ դպրոցաշինություն,մեծահոգաբար։

- Անտառ և եղևնի նկարագրիր գործածելով ինչքան հնարավոր է շատ հոմանիշներ։
Անտառ – մայրի, ծառաստան, դարաստան, ծառուտ, անտառակ, անտառուտ, անտառիկ, պուրակ, ծմակ, (հնց.) մայրաստան, մայրեստան, մայրևոր, անտառստան, շահար, ջարդ, (բրբ.) քոլ, մերի, մորի, ձողան, խարձ, ցախուտ, ցախաստան, մացառուտ
Եղևնի – եղատ
2. Ընդգծված բառակապակցությունները փոխարինիր ածանցավոր բառերով։
Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս։
Պոչավոր մի կենդանի էր գալիս։
Չգիտեի ,որ այդքան զորություն ունեցող հսկա ես։
Չգիտեի ,որ այդքան զորեղ, զորավոր հսկա ես։
Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կենդանի են տեսել։
Այդտեղ որսորդները երկոտանի զարմանալի կենդանի են տեսել։
Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր,սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ ՝ մի քիչ դեղին։
Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը երկարավուն էր, գույնն էլ ՝ դեղնավուն։
Որպես մտերիմ՝ հազորդումմ էր, որ մի օր էլ տանը մնա։
Մտերիմը հազորդումմ էր, որ մի օր էլ տանը մնա։
Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես։
Եղբայրաբար օգնում է ու հետևում, որ վատ բան չանես։
Թշնամու նման եք խոսում։
Թշնամաբար եք խոսում։
Հարցը( իր յուր ձևով) լուծեց ու գնաց։
Հարցը( իր ոճով) լուծեց ու գնաց
Տրված բաղադրյալ բառերը բաժանիր բառակազմական միավորների։
Ա․ Մարդանման, մեծատուն, սառնասիրտ, ընկերասեր, գործընկեր։
Մարդ (արմատ) ա (հոդակապ) նման (արմատ)
Մեծ (արմատ) ա (հոդակապ) տուն (արմատ)
Սառը (արմատ) ա (հոդակապ) սիրտ (արմատ)
Ընկեր (արմատ) ա (հոդակապ) սեր (արմատ)
Գործ (արմատ) ընկեր (արմատ)
Բ․ Նմանություն ,տնակ, սառնություն, սրտիկ, ընկերանալ, սիրել, գործիք, գործիքային, գործիքավորել։
Տուն (արմատ) ակ (ածանց)
Սառը (արմատ) ություն (ածանց)
Սիրտ (արմատ) իկ (ածանց)
Ընկեր (արմատ) անալ (ածանց)
Սեր (արմատ) ել (ածանց)
Գործ (արմատ) իք (ածանց)
Գործիք (արմատ) ային (ածանց)
Գործիք (արմատ) ավորել (ածանց)
Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինիր բառակապակցություններով։
Մարգարտահատիկները – մարգարիտի հատիկները տարբեր մեծության են լինում։
Աշխարհում ամենամեծը – ամենից մեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է։
Համպարը թանկարժեք – թանկ արժեքով նյութ է,որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ։
Դա սևավուն, քարանման նյութ է , որը միայն կաշալոտի աղիներում է լինում։Դա մեծ մասամբ հանում են տեգահատ – նիզակ կտրող կաշալոտի աղիներից,բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել։