Մթնշաղի անուրջներ, Վահան Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում։։ Ժողովածուն շատ ջերմ է ընդունվել ընթերցողների կողմից։
Ծանոթացիր <<Մթնշաղի անուրջներ >> ժողովածուին,ընտիր դրանցից մեկը և սովորիր արտասանել բերանացի։
1.Փորձիր գրել Տերյանի մասին քո բլոգում , ներկայացնել նրան այնպես, ինչպես ինքնդ ես ընկալում։
Ինձ համար Տերյանը շատ լավ բանաստեղծ է։ Նրա մասին շատ բան չգիտեմ, բայց գիտեմ որ շատ է սիրել երգել, նույնիսկ փոքր տարիքից։ Ճիշտ է նրան երբեք չեմ տեսել, բայց գիտեմ, որ եղել է հոգատար, ընկերասեր և լավ մարդ, օգնող։
2.Բնութագրիր նրա ստեղծագործությունները։
Նրա բանաստեղծությունների մեջ կա լույս, հոգի, սեր։ Բոլորը չեմ հասցրել կարդալ, բայց շատ եմ ուզում կարդալ։
3.Նկարիր Տերյանի ներկայացրած, և քո պատկերացրած մթնշաղը , սիրառատ աչքերն ու անուրջները։
4.<<Մթնշաղի անուրջներ >> վերնագրով գրիր փոքրիկ պատմություն։
Երբ տեսնում ենք երազ կամ վատ բան ենք զգում բոլորը գնում են և պատմում են ջրին, բայց դա ճիշտ չե․ ինձ համար դա կոչվում է <<մթնշաղի անուրջներ>>։ Կարծես բոլորս երազում լինենք երբ դրա հակառակը կատարվում է իրականում։ Նրանք հասկանում են, որ ջրին պատմելով վատ բաներ չեն լինում։ Իսկ ես, երբ վատ երազ եմ տեսնում փորձում եմ չմտածել դրա մասին։
- Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն: - Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
Աղթամար կղզին, որը հայտնի է հին (հինավուրց) հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ (կանաչավուն) կղզին, խոշոր (մեծ) կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ (հսկա) գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր հին (հնագույն) ու զարմանահրաշ (հիասքանչ) վայրերով:
Պատանին թախծալի (տխուր) հայացքը լեռնային գետակի զուլալ (պարզ) ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների անուշ (քաղցր) դայլայլը:
Գիշերն իր մութ (խավար) թևերն է փռել:
Կայտառ (զվարթ) մի աղջիկ է ընկերուհիս: