Հայոց լեզու․ Տնային առաջադրանք․ Գարուն

1.Ինտերնետի օգնությամբ փնտրել և բլոգում տեղադրել Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։

2.ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Վառել – այրել, հրդեհել

Պայծառ – լուսավոր, վառ

Քնքշորեն – նրբորեն, մեղմիկ

Փայփայել – գուրգուրել

Գգվող – փայփայող

Նազով – հեզիկ

Վառված – այրված

Հուզում – տխրել

Մրրկում – մրրկել

Հնչում – լսվել

Քնքուշ – նուրբ

1908

Անգիր սովորիր։

Գտիր ընգծված բառերից առնվազն երկու հոմանիշ։

Կետերի  փոխարեն գրել համապատասխան  ածանցները:

Անկենդան, դժկամ, չխոսկան, տգետ, հայրական, կիսատ, փառավոր, վայրենի, աղոտ, արևելյան, եռանդագին, ազդող, դողդոջյուն, հնչեղ, համով:

Leave a comment