Վ.Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին
Ուշանում է Ձեր նամակի պատասխանը,բայց Դուք չպիտի նեղանաք,սիրելի Նվարդ:Չեմ ուզում պատճառաբանել նամակիս ուշանալը,նախ նրա համար ,որ ավելի լավ է հավատալ բարեկամներին և ոչ մի վատ բան չենթադրել այդպիսի դեպքերում:Երկար կլիներ գրել և հետաքրքրական չէ այդ ամենը,բայց առավել այն պատճառով,որ ամեն պատճառաբանություն կարելի է այս կամ այն կերպ հերքել:Այս դեպքում ես ունեմ հիմնավոր պատճառներ,եթե միայն կարելի է հիմնավոր համարել որևէ պատճառ:Սակայն առհասարակ կուզեի ,որ կանոն լիներ մեր մեջ գրել այն ժամանակ ,երբ«գրվում է»,երբ կա հոգեկան և ֆիզիկական հնարավորություն:Այս ամենն ասում եմ,որ մեր մեջ դատարկ բանի համար թյուրիմացություն չպատահի:Եվ ,իրավ,ինչ արժե այն նամակը,որը գրվում է միայն գրված լինելու համար:
Այս փոքրիկ նախաբանը թող սրտմտություն չպատճառի Ձեզ:Серьезно,да. Լինենք միշտ ազատ և անկեղծ,որքան հնարավոր է:Կարծեմ կան ծաղիկներ ,որոնք փակվում են երբ մոտենում ես,կամ ձեռք ես տալիս նրանց,կարծեմ կան այդպիսի ծաղիկներ:Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում է կեղծիքից ու բռնությունից:Վերջերս ես այնքան եմ ամփոփվել իմ մտածումներով ու զգացումներով իմ մեջ,որ շատ քչերի հետ ,գրեթե ոչ ոքի հետ,բացի Պաուլոյից,նամակագրություն չունեմ և նամակ գրելուց ետ եմ սովորել:
Իսկ պաշտոնական կամ կիսապաշտոնական նամակագրությունից գրեթե զզվում եմ:Դրա համար էլ կուզեի նամակագրության ժամանակ ինձ միանգամայն ազատ զգալ և անպատասխանատու,ինչպես ինքս իմ առջև:Հակառակ դեպքում ինձ համար կստեղծվեն շատ անախորժ մոմենտներ:Բանն այն է,որն նամակ գրելը ես համարում եմ մի զրույց,իսկ ընկերական և մտերմական զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում և չես աշխատում խոսել տրամաբանորեն ու «խելոք»,այլ զրուցում ես անբռնազբոսիկ,ազատ,առանց վախենալու և քաշվելու:Ահա թե ինչու ես ասում եմ,որ նամակը պետք է միայն այն մարդը կարդա ,ում գրված է նա:Նամակում գրածիս համար ոչ ոք իրավունք չունի ինձ պատասխանատվության կոչելու,ինչպես իմ մտերմին ասած մասնավոր,ինտիմ խոսակցության համար-ինչին էլ վերաբերվի այդ զրույցը:Ահա այսպիսի ինտիմ նամակագրություն եմ սիրում ես:Ուրիշ տեսակ ՝ոչ :
Ձեր նամակը ինձ ուրախացրեց և տխրեցրեց:Ուրախացրեց,որովհետևԴուք էիք գրել այն,տխրեցրեց,որովհետև բուռն ցանկություն զգացի Ձեզ տեսնելու և ջերմ համբուրելու,իսկ Դուք չկայիք և հեռու էիք……
Եվ հիշեցի ես հորդ անձրևի տակ
Սլացող կառքը,որ տանում էր մեզ,
Եվ քո խոսքերի կարկաչունն արագ,
Եվ քո աչքերի փայլը հրակեզ……
Մտաբերեցի և՜ «Եդեմ» այգին,
Եվ համբույրները տարփոտ գգվանքում,
Երբ հրահրում է կուրծքըս քո կրծքին
Մի բոցով այրում հոգիս քո հոգում …..
Եվ հրաժեշտը մեր տխուր ու ցուրտ,
Երբ մենք անկարող գրկել մեկմեկու,
Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ,
Որպես առօրյա ծանոթներ երկու…..
Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ
Մի տխուր նվագ,լուսեղեն մի հուշ,
Որպես սիրելի պոետից մի էջ,
Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ…….

դեկտեմբերի,Մոսկվա
Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբևէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը և մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես և դուք, և համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են և սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜:
… Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրև ու անձրև:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրև է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ Աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, և շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության և մեղմ ուրախության մեղեդի:
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»:
1.Մտածիր նամակների բովանդակության մասին, փորձիր քո բառերով ներկայացնել։
Նամակը այն մասին էր թե ինչպես էր Վ․ Տերյանը նամակներ գրում Հովհանես Թումանյանի աղջկան Նվարդ Թումանյանին։ Վ․ Տերյանը պատմում է ազատության մասին։
2. Բանաստեղծությունում գտիր և առանձնացրու փոխաբերությունները։
Եվ քո խոսքերի կարկաչունն արագ,
Եվ քո աչքերի փայլը հրակեզ……,
Եվ համբույրները տարփոտ գգվանքում,
Եվ հրաժեշտը մեր տխուր ու ցուրտ,
Մի բոցով այրում հոգիս քո հոգում,
Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ,
Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ
Մի տխուր նվագ,լուսեղեն մի հուշ,
Որպես սիրելի պոետից մի էջ,
Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ…….
3.Գտիր ընդգծված բառերի հոմանիշները, բացատրիր դրանք։
Եվ հիշեցի ես հորդ(առատ) անձրևի տակ
Սլացող կառքը,որ տանում էր մեզ,
Եվ քո խոսքերի կարկաչունն արագ(շտապ),
Եվ քո աչքերի փայլը հրակեզ(բոցավառ).…..
Մտաբերեցի և՜ «Եդեմ»(դրախտային) այգին,
Եվ համբույրները տարփոտ գգվանքում,
Երբ հրահրում(գրգռում) է կուրծքըս քո կրծքին
Մի բոցով այրում հոգիս քո հոգում …..
Եվ հրաժեշտը մեր տխուր(թախծոտ) ու ցուրտ(ցրտաշունչ),
Երբ մենք անկարող գրկել մեկմեկու,
Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ(անխոհեմ),
Որպես առօրյա ծանոթներ երկու…..
Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ
Մի տխուր նվագ,լուսեղեն(լուսավոր) մի հուշ(հիշողությւոն),
Որպես սիրելի պոետից(բանաստեղծ) մի էջ,
Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ(քաղցր)…….
Գործնական հայոց լեզու։
1.Կետերի փոխարեն մի այնպիսի բառ գրիր, որ աջ և ձախ գրված բառերի հետ բարդ բառ կազմի:
Ոսկի….նկար – ոսկեգույն, գունանկար
պատկեր….քանդակ – պատկերազարդ, զարդաքանդակ
մատյան….սեղան – մատենագիր, գրասեղան
լեռ….կապ – լեռնաշղթա, շղթայակապ
մայր….պետ – մայրաքաղաք, քաղաքապետ
գինի….ընկեր – գինեգործ, գործընկեր
խաղ…. վայր – խաղադաշտ, դաշտավայր
հայր….որդի – հորեղբայր, եղբորորդի
խաղ…. մերձ – խաղատուն, տնամերձ
2. Յուրաքանչյուր բառի համար գրիր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Թյուր – հոմանիշ սխալ, հականիշ ուղիղ
շնորհալի – հոմանիշ տաղանդավոր, հականիշ անշնորհ
նուրբ – հոմանիշ փափուկ, հականիշ չոր
անաչառ – հոմանիշ անկողմնակալ, հականիշ աչառու
երախտագետ – հոմանիշ շնորհակալ, հականիշ երախտամոռ
անդորր – հոմանիշ խաղաղ, հականիշ աղմուկ
անաղարտ – հոմանիշ անբիծ, հականիշ կեղտոտ
պարկեշտ – հոմանիշ համեստ, հականիշ անպարկեշտ
ահռելի – հոմանիշ մեծ, հականիշ փոքր
հանդուգն – հոմանիշ համարձակ, հականիշ խոնարհ
փութաջան – հոմանիշ ջանասեր, հականիշ ծույլ
խրթին – հոմանիշ բարդ, հականիշ հեշտ
3. Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։
Բուսական – բույս, բու(յ)սական
Հրեղեն – հուր, հ(ու)րեղեն
Աստղանիշ – չկա
Գործունեություն – գործ, գործնեություն
Ձնծաղիկ – ձյուն, ձ(յու)նծաղիկ
Նվիրատվություն – նվեր, նվի(ե)րատվություն
Արաղաց – ալյուր, ալ(յու)րաղաց
Անկյունաչափ – չկա
Գունատ – գույն, գու(յ)նատ
Ձկնաբուծարան – ձուկ, ձ(ու)կնաբուծարան
Դռնակ – դուռ, դ(ու)ռնակ
Եղջերափող – եղջյուր, եղջ(յու)երափող
Մանկական – մանուկ, ման(ու)կական
Սառցարան – սառը, սառ(ը)ցարան
Մատենագիր – մատյան, մատ(յա)ենագիր
Բուրավետ – չկա
Հրակայուն – հուր, հ(ու)րակայուն
Մշակութային – մշակույթ, մշակու(յ)թային
Տարեվերջ – տարի, տարե(ի)վերջ
Արնանման – չկա
Առօրեական – առօրյա, առօր(յ)եական
Այգեպան – չկա
Մթերային – չկա
Զգուշություն – զգույշ, զգու(յ)շություն