Տիգրան Հայրապետյան

Տիգրան Արտյուշայի Հայրապետյան, ծնվել է մարտի 18, 1964 թվականին և մահացել մարտի 9, 1999 թվականին (34 տարեկանում), հայ քաղաքագետ: Տիգրան Հայրապետյանը եղել է հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան։

Կենսագրություն

Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։

Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։

Մահ

1999 թվականի մարտի 9-ին Տիգրան Հայրապետյանը մահացել է ավտովթարի պատճառով (ողբերգական զուգադիպությամբ՝ իր մայրիկի ծննդյան օրը)։ 1999 թվականի մայիսի 9-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը Տիգրան Հայրապետյանին վրաերթի ենթարկած (որի արդյունքում ստացած վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում) Անդրանիկ Մաշակարյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։

Leave a comment