Էլեկտրական հոսանքի ազդեցությունները:

1. Ինչպիսի՞ ազդեցություններով է օժտված հոսանքը:

Հոսանքը օժտված է ջերմային, քիմիական, մագնիսական և կենսաբանական (ֆիզիոլոգիական) ազդեցություններով։

2. Նկարագրեք փորձեր, որոնցում դրսևորվում է հոսանքի ջերմային ազդեցությունը: Որ սարքերում է օգտագործվում հոսանքի  ջերմային ազդեցությունը:

Փորձ՝ բարակ մետաղալարը միացնում են հոսանքի աղբյուրին, այն տաքանում և կարող է շիկանալ։
Ջերմային ազդեցությունն օգտագործվում է՝ էլեկտրասալիկներում, ջեռուցիչներում, էլեկտրական թեյնիկներում, արդուկներում։

3. Ի՞նչ գործնական կիրառություն ունի հոսանքի քիմիական ազդեցությունը:

Քիմիական ազդեցությունը կիրառվում է՝ էլեկտրոլիզի, մետաղների նստեցման, մաքրացման (գալվանոպլաստիկա) գործընթացներում։

4. Ի”նչ երևույթներով է դրսևորվում հոսանքի բնախոսական ազդեցությունը:

Բնախոսական (ֆիզիոլոգիական) ազդեցությունը դրսևորվում է՝ մկանների կծկումով, ցավի զգացումով, երբ հոսանքը անցնում է մարդու մարմնով։

5. Նկարագրեք հոսանքի մագնիսական ազդեցությունը ցուցադրող մի փորձ: Ինչու են այդ ազդեցությունը համարում հոսանքի ամենաբնորոշ ազդեցությունը:

Փորձ՝ հոսանք անցկացնում են ուղիղ հաղորդչով, որի կողքին դրվում է մագնիսական սլաք, և այն շեղվում է։
Այս ազդեցությունը ամենաբնորոշն է, որովհետև միայն հոսանքն է ստեղծում մագնիսական դաշտ։

6. Ի՞նչ է բյուրեղի տարածական կամ բյուրեղային ցանցը:

Բյուրեղային ցանցը՝ ատոմների կամ իոնների կանոնավոր տարածական դասավորությունն է բյուրեղում։

7. Ինչպե՞ս են բաշխված մասնիկները մետաղի բյուրեղային ցանցում

Մետաղում դրական իոնները դասավորված են ցանցում, իսկ ազատ էլեկտրոնները շարժվում են դրանց միջև։

8. Ինչպիսի՞ շարժումներ են կատարում մետաղի բյուրեղի ազատ էլեկտրոնները և դրական իոնները էլեկտրական դաշտի բացակայությամբ:

Բացակայության դեպքում՝ իոնները տատանվում են տեղերում, իսկ էլեկտրոնները շարժվում են քաոսային։

9.  Ի՞նչ է  էլեկտրական հոսանքը մետաղներում:

Մետաղներում հոսանքը ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժումն է։

10. Նկարագրել Ռիկեի փորձը: Այս փորձի արդյունքի հիման վրա ինչ եզրակացություն կարելի է անել:

Ռիկեի փորձ՝ տարբեր մետաղների գլաններ երկար ժամանակով հոսանք են անցկացնում։ Չի նկատվում նյութերի խառնուրդ։

Leave a comment