1. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:
Էլեկտրական էներգիան փոխակերպվում է ջերմային, լուսային, մեխանիկական և քիմիական էներգիաների։
2. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը:
Հոսանքի աշխատանքը այն էներգիան է, որը հոսանքը կատարում է շղթայում։
3. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք լարումը սահմանող մաթեմատիկական բանաձևը:
Լարումը ցույց է տալիս հոսանքի աշխատանքի և լիցքի հարաբերությունը։
4. Ինչպե՞ս է սահմանվում լարման միավորը՝ Վոլտը: Լարման ի՞նչ միավորներ են գործածական:
1 Վոլտը այն լարումն է, երբ 1 Կլ լիցքը տեղափոխելիս կատարվում է 1 Ջ աշխատանք։
Միավորներ՝ Վ, կՎ, մՎ։
5. Ո՞ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:
Վոլտաչափը սարք է, որը չափում է էլեկտրական լարումը։
6. Շղթայի տարրերի ո՞ր միացումն են անվանում զուգահեռ: Ինչպե՞ս է վոլտաչափը միացվում շղթայի հետազոտվող տեղամասին:
Զուգահեռ միացում՝ երբ տարրերի ծայրերը միացված են նույն կետերին։
Վոլտաչափը միացվում է զուգահեռ։
7. Ի՞նչ սխալներ կան պատկերված սխեմայում: