Թեմատիկ հարցեր, խնդիրներ և առաջադրանքներ

Խնդիր 1.  2 Վ լարման համար հաշվարկված քանի՞ միատեսակ լամպ է անհրաժեշտ հաջորդաբար միացնել, որպեսզի ստացված տոնածառի ծաղկաշղթան հնարավոր լինի միացնել 100 Վ լարման ցանցին:

Անհրաժեշտ է 50 միատեսակ լամպ։

Խնդիր 2. 35 Օմ և 7 Օմ դիմադրություն ունեցող 2 ռեզիստորներ միացված են հաջորդաբար: Նրանցից որի՞ ծայրերում է լարումը փոքր և քանի՞ անգամ: Nk 9-5-2-8.jpg

7 Օմ դիմադրության վրա լարումը 5 անգամ փոքր է, քան 35 Օմ-ի վրա։

Խնդիր 3.

Շղթայի AB տեղամասի ընդհանուր դիմադրությունը 10 Օմ է : Որոշել R3 հաղորդչի դիմադրությունը, եթե R1= 2 Օմ’ R2= 5 Օմ: Որքան է հոսանքի ուժը  AB տեղամասում, եթե վոլտաչափի ցուցմունքը 6Վ է:

R3​=3Ω

I=0.6Ա

Խնդիր 4. Նկարում պատկերված շղթայում ամպերաչփը ցույց է տալիս 1,5 Ա, իսկ վոլտաչափը՝ 12 Վ:  Որոշել R2 հաղորդչի դիմադրությունը, եթե R1= 2 Օմ է:

R₂ = 6 Ω

Խնդիր 5. Որոշեք նկարում պատկերված շղթայի տեղամասի դիմադրությունը, եթե միմյանց միացված ռեզիստորների դիմադրությունները համապատասխանաբար հավասար են՝ R1 = 6 Օմ, իսկ R2 = 8 Օմ: 

14 Օմ

Խնդիր 6. Ինչի՞ է հավասար նկարում պատկերված շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը, եթե միմյանց զուգահեռ միացված միատեսակ լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը 33 Օմ է: 

16.5 Օմ

Խնդիր 7.  Լարումը նկարում պատկերված շղթայի տեղամասում 50 Վ է, իսկ հոսանքի ուժը՝ 1 Ա: Որոշեք երկրորդ ռեզիստորի դիմադրությունը, եթե առաջինինը՝ 5 Օմ է:

R₂ = 45 Օմ

Leave a comment