Բնակչության տեղաբաշխումը: Տարաբնակեցումը

Դաս 27, էջ 84-87

1․ Ի՞նչ գործոններ են ազդում ՀՀ բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման վրա:

ՀՀ-ի բնակչության տեղաբաշխման վրա ազդում է՝ բնական գործոնները, տնտեսական գործոնները, սոցիալական գործոնները և այլն:

2․ Ինչով են պայմանավորված ՀՀ–ում բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման
մեծ տարբերությունները՝ ըստ ծովի մակարդակից ունեցած բարձրության:

ՀՀ-ում բնակչության և բնակավայրերի մեծ մասը տեղաբաշխված է ծովի մակարդակից 800–2000 մ բարձրությունների վրա։

3․ Ի՞նչ զարգացում է ունեցել քաղաքային տարաբնակեցումը ՀՀ–ում:

Հայաստանում քաղաքային տարաբնակեցումը սկսվել է 1914թ.–ին, այն ժամանակ միայն Երևանի, Գյումրիի, Գավառի և Գորիսի բնակչությունը կազմում էր մոտ 10%։ Ժամանակի ընթացքում գյուղերը խոշորացան, որոշ նոր քաղաքներ առաջացան, օրինակ՝ Հրազդան, Վանաձոր, Չարենցավան և 1980–ականներին երկրի քաղաքների թիվը հասավ 58–ի:

4․ Ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ գյուղական տարաբնակեցումը։

Վերջին 100 տարում ՀՀ–ում նվազել է մանր, փոքր և միջին մեծության գյուղերի թիվը: Արարատյան դաշտում և հարակից տարածքներում նոր հողերի յուրացման շնորհիվ հիմնվել են շուրջ 100 նոր գյուղեր:

5․ Թվարկե՛լ ՀՀ մարզերը մարզկենտրոններով /օգտվել էջ 29-ի քարտեզից

Արագածոտն – Աշտարակ

Արարատ – արտաշատ

Արմավիր – Արմավիր

Գեղարքունիք – Գավառ

Լոռի – Վանաձոր

Կոտայք – Հրազդան

Շիրակ – Գյումրի

Սյունիք – Կապան

Վայոց Ձոր – Եղեգնաձոր

Տավուշ – Իջևան

    Leave a comment