Հովհաննես Թումանյանի <<Թմբկաբերդի առում>>-ը ցույց է տալիս Թաթուլ Շահի և Թըմկա տիրուհու կյանքը։ <<Թմբկաբերդի առում>> է կոչվում, քանի որ թշնամին գրավեց բերդը և գումարով գնեց Թըմկա տիրուհուն խոստանալով փառքը, գանձերը և ոսկի գահը։ Չնայած իր զորքին, ամուսնուն և ազգին ոսկիները այնքան գրավիչ էին որ Թըմկա տիրուհին պատրաստ եղավ, դավաճանել նրանց։ Նախ նա իրեն դրսևորում էր ինչպես՝ լսող, լուռ, դալուկ և մտախոհ, իսկ հետո հարբեցնելով Թաթուլին և իր զորքին և բաց անելով դռները և դարպասները թշնամու համար։ Այստեղ էլ երևում է Թըմկա տիրուհու դավաճանությունը։ XII-րդ դարում էլ Հայաստանը սելջուկ թուրքերի կողմից ենթարկվեց հարձակումների։ Իսկ հարձակման պաշարման մեջ հայտնվեց մասնավորապես Անի քաղաքը։ Պաշտպանության մեջ հատկապես աչքի ընկավ Այծեմնիկը։ Այծեմնիկը հերոսաբար մասնակցում էր այդ կռիվներին անտեսելով թշնամու արձակած նետերը։ Որպես օրինակ՝ Սամվել Անեցին ով ներկայացնում է Այծեմնիկի կերպարը և սխրագործությունները։ Երկրորդն էլ Նիկողայոս Մառը ով նշում է կնոջ օրինակը ո ոչ միայն մասնակցում էր հասարակական նախաձեռնություններին այլև քաջաբար կռվում էր քաղաքի պաշտպանության համար։ Գրական հատվածում պատմում է դավաճան կնոջ կերպարը, իսկ պատմական հատվածում քաջաբար կռվող և չհանձնվող կնոջ կերպարը։