Գրականություն 10․  «Պարադոքսալիստը»

  1. Սովորողները ներկայացնում են նախորդ օրվա թեմաները։
  2. Կարդում ենք Դոստոևսկու «Պարադոքսալիստը» ստեղծագործությունը, քննարկում՝ թեմայի արանցքում պահելով հետևյալ հարցադրումները՝
  • Ինչի՞ մասին է այս պատմությունը՝ քո բառերով։

Երևի ցույց տալու, որ մարդու մտքերտը չունեն սահմաններ և կարող են մտածել բաներ որոնք ոչ ոք չի բարձրաձայնում, այս դեպքում ոչ միայն մտածում այլ նաև հստակ բարձրաձայնում էր հերոսը;

  • Ինչպե՞ս է հերոսը վերաբերվում պատերազմի գաղափարին։ Համաձա՞յն ես նրա հետ։

Հերոսը պատերազմը ընկալում է մի բան, որից մարդը ավելի շատ օգուտ է քաղում քան վնաս և նա իրականում տեսնու էր այն ինչը չէր տեսել և անգամ իր ասելուց հետո ոչ ոք չտեսավ; Իհարկե ամեն իրավիճակում պետք է փնտրել այդ իրավիճակի լավ կողմերը և դրանցով խրախուսվել սակայն կան բաներ, որոնց վատ հետևանքները բացառապես գերակշռում են լավ կողմերին, ավելի շատ համաձայն չէմ սակայն չէմ կարող ասել, որ ճշմարտություն չկար հերոսի խոսքերում;

Դոստոևսկին քննադատո՞ւմ է հերոսին, թե՞ փորձում է նրան հասկանալ։

Կարծում եմ փորձում էր հասկանալ, որովհետև հերոսը արտահայտում էր այնպիսի մտքեր որոնք ոչ մեկ չէր համարձակվել հնչեցնել ; Նրա հարցերը ավելի շատ հետաքրքրվածությունից դրդված հարցեր էին քան քննադատողական;

  • Ինչո՞ւ է հեղինակը ընտրել հենց նման «պարադոքսալ» կերպար և նման վերնագիր։

Քանի որ ոչ բոլորը կարող են իրար նման մտածելակերպ ունենալ և հեղիանկը նույնպես մտածել է որ պատերազմը լավ բան է, բայց վախեցել է ասել իր կարծիքը և դրա համար կերպարի միջոցով է անում դա։

  • Ավելի վտանգավո՞ր է մարդը, ով չունի կարծիք, թե՞ մարդը, ով ունի շատ հակասական կարծիքներ։

Չեմ կարծում, որ վտանգ կա այն մարդուց ով չունի սեփական կարծիք, այդ դեպքում շատ հեշտ կլինի կառավարել տվյալ անձին թելադրելով քո կարծիքը, իսկ մարդը ով ունր հակասական կարծիքներ ոչ միշտ է վտանգավոր եթե չի փորձում ամեն գնով ապացուցել իր կարծիքը;

Leave a comment