Ճամփորդություն դեպի Արագած

Մենք ամսի 23֊ին հաղթահարեցինք Արագած լեռը, ընկեր Լևոնի և ընկեր Հասմիկի ղեկավարությամբ: Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է և կազմում է 3888մ: 2 ժամ ճանապարհ անցնելուց հետո մենք հասանք Արագած: Այնտեղ էր գտնվում նաև քարի լիճը, որը գտնվում է ծովի մակերևույթից 3200մ բարձրության վրա: Հենց այդ լճից էլ մենք սկսեցինք մեր բարձունքի հաղթահարումը: Ճանապարհը բարդ էր և քարքարոտ, բայց մեր կամքը հաղթեց բոլոր դժվարություններին: Ճանապարհին հանդիպեց նաև ձյուն որը ևս բարդացրեց մեր ճանապարհը: Բարձրանալը մինչև հարավային գագաթ տևեց 4 ժամ: Բարձրանալու ընթացքը հաճելի էր, քանի որ տեսարանը շատ գեղեցիկ էր: Բարձրանալու ընթացքում հանդիպեցինք ամպերին, որոնք նստել էին սարերի վրա: Բարձունքին մառախուղը փակել էր ամեն բան, բայց մենք վայելեցինք պաղ օդը: Իջնելը տևեց ավելի պակաս: Վերջում, չնայած ճանապարհի դժվարություններին ու հոգնածությանը, մենք շատ ուրախ էինք, որ կարողացանք հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել Արագածի գագաթին: Այդ օրը մեզ համար դարձավ անմոռանալի և հետաքրքիր արկած: