- Ինչի՞ մասին է հասարակագիտություն առարկան։ Ինչպիսի՞ հասարակական ոլորտներ է ընդգրկվում նրա մեջ։ Ի՞նչ ոլորտներ կավելացնեիք դուք:
Հասարակագիտություն առարկան մեզ շրջապատող առարկաններն են, մարդիկ այսինքն ինչի հետ առընչվում է հասարակությունը, ամբոխը։ Ոլորտներից են օրինակ տնտեսությունը, մշակույթը և այլն։
- Ի՞նչ է գեղագիտությունը։ Ինչքանո՞վ է կարևոր գեղագիտությունը մեր կյանքում
Գեղագիտությունը գեղեցիկը նկատելու և գնահատելու կարողությունն է։ Այն կարևոր է մեր կյանքում, քանի որ օգնում է տեսնել գեղեցիկը բնության, արվեստի և մարդկանց մեջ։ Իմ կարծիքով՝ գեղագիտությունը մեր կյանքը դարձնում է ավելի գեղեցիկ և հաճելի։
- Ի՞նչ է բարոյագիտությունը։ Ինչպե՞ս եք կարողանում բարոյագիտությունից ստացած գիտելիքները կիրառել կյանքում
Բարոյագիտությունը գիտություն է մարդու լավ ու վատ արարքների, ճիշտ ու սխալ վարքագծի մասին։ Ես բարոյագիտությունից ստացած գիտելիքները կիրառում եմ կյանքում՝ հարգելով մարդկանց, օգնելով ուրիշներին, լինելով ազնիվ և պատասխանատու։ Կարծում եմ՝ դրանք օգնում են մեզ ճիշտ վարվել և լավ հարաբերություններ ունենալ մարդկանց հետ։
- Ի՞նչ է հոգեբանությունը և ի՞նչ է ուսումնասիրում այն։ Կյանքի որ ոլորտներին է հատկապես վերաբերում այս գիտությունը։ Հոգեբանությունը ձեզ առավել շատ հետաքրքրում է որպես գիտություն, թե՞ հմտությունը․ հիմնավորե՛ք ձեր պատասխանը
Հոգեբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդու միտքը, զգացմունքները, մտածելակերպը և վարքագիծը։ Այն վերաբերում է կյանքի տարբեր ոլորտներին՝ ընտանիքին, դպրոցին, ընկերությանը և աշխատանքին։ Ինձ հոգեբանությունն ավելի շատ հետաքրքրում է որպես հմտություն, քանի որ սկսում եմ հասկանալ ինչ են մարդիկ զգում, մտնել մարդկանց դրության մեջ։
- Ի՞նչ է տնտեսագիտությունը։ Ի՞նչ գիտեք փողի, շուկայի և շուկայական հարաբերությունների մասին։
Տնտեսագիտությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդկանց կարիքները, փողը, ապրանքների արտադրությունն ու վաճառքը։ Փողը օգտագործում ենք ապրանքներ և ծառայություններ գնելու համար։ Շուկան այն վայրն է, որտեղ մարդիկ գնում և վաճառում են ապրանքներ։ Շուկայական հարաբերությունները գնորդների և վաճառողների միջև առաջացող հարաբերություններն են։
- Որպես հինգերորդ բաժին, ի՞նչ կավելացնեիք դուք 10-րդ դասարանի համար։
Եթե հնարավորություն ունենայի, կավելացնեի նոր բաժին՝ «Իրականություն, թե՞ խաբեություն» թեմայով։ Այն կօգներ տարբերել ճշմարտությունը ստից, ճանաչել կեղծ տեղեկությունները և չխաբվել ամեն տեսածին կամ լսածին։
